Գյումրի քաղաքի նոր բնակիչը՝ Աբելյան արվեստի դպրոցը հիմնում է մասնաճյուղ

Գարնան գալստի հետ մեկտեղ Աբելյան արվեստի դպրոցն իր հետ դրական փոփոխություններ և շատ նորություններ է բերում։ Մարտ ամսից Գյումրի քաղաքն իր դռներն է բացում Աբելյան արվեստի դպրոցի առջև։

<< Գյումրի քաղաքում հիմնել Աբելյան արվեստի դպրոց մեզ համար շատ պարտավորեցնող է, քանի որ տվյալ քաղաքի հանդիսատեսը շատ պրոֆեսիոնալ է, շատ լավ հասկանում է այն ամենից, ինչը տեսնում է թե՛ թատրոնում, թե՛ կինոյում, այդ իսկ պատճառով մենք շատ մեծ լրջությամբ ենք պատրաստվում տվյալ քաղաքում դպրոցի մասնաճյուղ բացելուն։ >> ։

Գյումրու մասնաճյուղում գործելու է նաև Արսեն Սաֆարյանի երգի դպրոցը, և Ռուբեն Եսայանի բլոգերական դպրոցը, որի մասին ավելի մանրամասն կանդրադառնանք հաջորդ նյութում։

Ինչ վերաբերվում է Գյումրու մասնաճյուղի դասախոսական կազմին, Աբել Աբելյանի խոսքով նրանք ընտրվելու են հենց Գյումրի քաղաքից։ Դասախոսների հետ անցկացվելու է հատուկ թրեյնինգ, որից հետո միայն նրանք կկարողանան դասավանդել։

<< Դպրոցի դասավանդման մեթոդաբանությունը գրեթե հիմնովին փոխվել և արդիականացվել է այսօրվա չափանիշներին համապատասխան։ Ուսման ընթացքում աշակերտներին հնարավորություն է տրվելու նկարահանվել այնպիսի թրենդային ֆորմատի մեջ, ինչպիսին վեբ սերիալն է, որը տարածում է ունենալու միմիայն համացանցում։ Ուսման ընթացքում մեծ շեշտադրում է դրվելու ասմունքի վրա, որը շատ մեծ դրական ազդեցություն է ունենալու դերասանի համար, ինչպես նաև հաճախ անցկացվելու է ասմունքի երեկո֊ներկայացում մեծ բեմում։ Դպրոցի բոլոր մասնաճյուղերում մենք ցանկանում ենք երեք հիմնական ոլորտ զարգացնել՝ կինո, թատրոն և ասմունք։ Ասմունքը սերտ կապված է կինոյի և թատրոնի հետ, բայց միևնույն ժամանակ կտրուկ տարբերվում է իր մատուցմամբ, քանի որ ամեն դերասան չէ, որ կարող է լավ ասմունքել>> ։

Աբելի խոսքով բոլոր մասնաճյուղերում ուսման ընթացքը կլինի նույնը, սակայն կլինեն առարկաներ, որոնք ոչ բոլոր մասնաճյուղերում կդասավանդվեն։

Ի վերջո , ո՞րն է լինելու Աբելյան արվեստի դպրոցի հաջորդ կանգառը, ո՞ր տարածաշրջանն է արվեստի նոր շունչ ձեռք բերելու, Աբելը այս հարցին փակագծերը քիչ բացելով տեղեկացրեց, որ հավանականությունը մեծ է դպրոցի մասնաճյուղ հիմնել Մոսկվա քաղաքում։

Աբելյան արվեստի դպրոցի առօրյային կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ shorturl.at/sC478

Իսկ աշխատանքի անցած շրջանավարտներին կարող եք ծանոթանալ այս հղմամաբ՝ shorturl.at/cnvxR

Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/