34 ՄԱՍՆԱՃՅՈՒՂ 34 ՔԱՂԱՔՈՒՄ

34 ՄԱՍՆԱՃՅՈՒՂ 34 ՔԱՂԱՔՈՒՄ․․․ Աբել Աբելյանի ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ հայտարարում է ընդունելություն հետևյալ քաղաքներում` 👇

👉Երևան  👉Գյումրի  👉Վանաձոր  👉Աբովյան 👉Էջմիածին  👉Արմավիր  👉Ալավերդի
👉Աշտարակ  👉Արարատ  👉Արթիկ  👉Արտաշատ  👉Ապարան  👉Բյուրեղավան  👉Գավառ 👉Գորիս  👉Դիլիջան  👉Եղեգնաձոր  👉Եղվարդ  👉Իջևան  👉Կապան  👉Հրազդան  👉Մասիս
👉Մարտունի  👉Մեղրի  👉Նոր Հաճն  👉Չարենցավան  👉Ջերմուկ  👉Սիսիան  👉Սպիտակ  👉Ստեփանավան  👉Սևան  👉Վայք  👉Վարդենիս  👉Վեդի

💥 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՎՃԱՐՈՎԻ💥

Citylife.am – Մենք գիտենք,որ աննախադեպ մի իրադարձություն է լինելու 2024 թվականի մարտ ամսին։ Հայաստանի 34 քաղաքում միանգամից բացվելու են Աբել Աբելյանի դերասանական դպրոցները, և որն ամենատպավորիչն է,որ ուսումը լինելու է անվճար․․․

Աբել Աբելյան – Այո, նախատեսվում է հիմնել մեր դպրոցի  34 մասնաճյուղ 34 քաղաքում։ Այո, ուսումնական ողջ պրոցեսը, որը տևելու է մոտ 7 ամիս, լինելու է ԱՆՎՃԱՐ, և ամեն քաղաքում ընդունվելու է ոչ ավել, քան 22 աշակերտ

Citylife.am – Կմանրամասնեք,ինչպե՞ս է տեղի ունենալու անվճար ուսումնական պրոցեսը։Այսինքն ողջ ուսումնական 7 ամսվա ընթացքում չե՞ն վճարելու աշակերտները

Աբել Աբելյան – Հիմա պարզաբանեմ,,,տեսեք,նախկինում մեր բոլոր մասնաճյուղերում ուսումնական պրոցեսը եղել է վճարովի,աշակերտները վճարել են ամեն ամիս իրենց ամսավճարը և առանձին վճարել են նաև իրենց ավարտական հիշարժան միջոցառման համար նույնպես․․․

Նախորդ տարվա սեպտեմբերին,մեր կողմից որոշում կայացվեց,որ այսուհետ մարզերի մեր մասնաճյուղերում ամսավճարներ այլևս չեն լինելու, և աշակերտները սովորելու են անվճար,բացառությամբ վճարելու են միայն իրենց ավարտական միջոցառման համար,քանի որ ավարտական միջոցառումը շատ ծախսատար է, և դպրոցը դա չի կարող վերցնել իր վրա․․․

Citylife.am – Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում ավարտական միջոցառումը

Աբել Աբելյան – Ավարտական միջոցառումը իրենից ներկայացնում է հետևյալ գործընթացը․․․Ուսման ավարտին,պրոֆեսիոնալ կինոսցենարիստները հատուկ մեր աշակերտների համար գրում են սցենար կարճամետրաժ WEB սերիալի համար, որտեղ յուրաքանչյուր աշակերտ հետագայում նկարահանվելու է գլխավոր դերում․

Այնուհետև հրավիրվում է սիրված և ճանաչված դերասան, ով նկարահանվում է այդ սերիալում մեր աշակերտների հետ, հրավիրվում է նաև պրոֆեսիոնալ կինոարտադրող կազմակերպություն, ովքեր նկարահանում են այդ WEB սերիալը․․․

Ինչից հետո, առաջին ցուցադրությունը տեղի է ունենում Cinema Star ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ՄԵԾ ԷԿՐԱՆԻՆ, կարմիր գորգի ուղեկցությամբ, լրագրողների, լուսանկարիչների և աշակերտների ծնողների ներկայությամբ, այդ հիշարժան միջոցառումից հետո, WEB սերիալը լայն տարածում է ստանում համացանցում․․․

Citylife.am – Իսկ ինչպե՞ս հղացավ միտքը բացել 34 մասնաճյուղ 34 քաղաքում

Աբել Աբելյան – Քանի որ մենք արդեն տևական ժամանակ է, աննդհատ ստանում ենք զանգեր և նամակներ մեր մարզերի գրեթե բոլոր քաղաքներից, և մեզ գրում են,իսկ երբ կլինի այս կամ այն քաղաքում ձեր դպրոցի մասնաճյուղը, այդ իսկ պատճառով որոշում կայացվեց հունվար ամսից 34 քաղաքում կմերկնարվի մեր դպրոցի ընդունելությունը․․․

Citylife.am – Իսկ Երևան քաղաքի մասնաճյու՞ղն էլ է դարձել անվճար

Աբել Աբելյան – Միանշանակ ոչ, քանի որ Երևան քաղաքի մասնաճյուղի ուսումնական պրոցեսն ընթանում է ավելի ընդլայնված ու բովանդակալից տարբերակով։ Բացի այդ, մեր դպրոցը չունի կողմնակի ֆինանսավորում և ամեն բան անում է սեփական ուժերով, և նման ճոխություն իրեն թույլ տալ չի կարող,բայց մենք ունենք նման երազանք։ Հուսանք, շատ շուտով կիրականացնենք։

Citylife.amԻսկ ինչպե՞ս կարող են գրանցվել

Աբել Աբելյան – Հայտերն ընդունվում են միայն ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ, դրա համար պետք է անցնել հետևյալ հղումով www.abelyanartschool.com , ինչից հետո սեղմել «Առցանց գրանցում» կոճակը,հետո ընտրել Ձեր քաղաքը, հետո լրացնել դիմորդի ընդունելության հայտը և սեղմել «Ուղարկել» կոճակը, ինչից հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում , մեր աշխատակիցները կապ կհաստատեն Ձեզ հետ։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37498378808 հեռախոսահամարին։

Աբելյան Արվեստի Դպրոցի աշակերտների և հայտնի դերասանների մասնակցությամբ WEB ֆիլմերը կարող եք դիտել այս հղումով ՝  https://www.youtube.com/@abelyanfilmschool8357/videos

Աբելյան Արվեստի Դպրոցն ավարտած և հայտնի դարձած շրջանավարտներին կարող եք տեսնել այս հղումով՝  https://www.facebook.com/media/set/?set=a.1628799437215898&type=3