Սարոյանի նոր գրքերն արդեն տպագրության ճանապարհին են

William Saroyan նոր մատենաշարի առաջին գրքերն արդեն տպագրության ճանապարհին են:

Սարոյանի ծննդյան 110-ամյակին ընդառաջ «Անտարես» հրատարակչությունը Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ ընթերցողին է ներկայացնում անվանի գրողի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակի նոր հրատարակությունը: Որդուն՝ Արամ Սարոյանին նվիրված գրքի առաջաբանում Սարոյանը գրում է. «Ես վճռեցի գրել այս գիրքը, որովհետեւ 1953-ին, երբ տասը տարեկան էիր, դո՛ւ խնդրեցիր ինձ, եւ որովհետեւ 1918-ին, երբ ես ինքս էի տասը տարեկան, իմ գրողական հմտությունը հավասարազոր չէր այն ամենին, ինչ որ կուզենայի ասել։ Հիմա՝ վերջապես, գրեցի գիրքս, կամ ավելի ճիշտ՝ հենց դու էլ գրեցիր»:

Շապիկների ձևավորման մեջ, որի հեղինակը Վիտալի Ասրիևն է, օգտագործվել են հենց Սարոյանի հեղինակած նկարները: Այսպիսով, մատենաշարն առաջիկայում կներկայացնի սարոյանական տեքստերը նրա նկարչության զուգորդմամբ: