ՈՒԵՖԱ-ի վարկածով Կրիստիանու Ռոնալդուն ճանաչել է լաագույն ֆուտբոլիստ

Ռեալ Մադրիդի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է ՈւԵՖԱ-ի վարկածով 2016/17թթ.-ի  մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Լավագույն ֆուտբոլիստի կոչման համար հավակնում էին Յուվենտուսի դարպսապահ Ջանլուիջի Բուֆոնը և Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին:

Մրցանակը Ռոնալդուն ստացել է ՈւԵՖԱ-ի մրցանակաբաշխության և Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ:

Պորտուգալացին  Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում մասնակցել է 13 հանդիպման` դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի\Citylife.am\