Թբիլիսիում հայ ձյուդոյիստները Վրաստանի հավաքականի հետ հավաք են անցկացնում

Ձյուդո մարտարվեստը ստեղծվել է Ջիու-ջիցու (ձյու-ջիցու) մարտարվեստի հիման վրա: Մարզիկները մրցում են բոկոտն, ձյուդոյի հատուկ մարզավարտիքով և կիմոնո վերնամարզազգեստով։ Բացի ըմբշամարտի հնարքներից, թույլատրվում է օգտագործել որոշ ցավեցնող հնարքներ։ Գոտեմարտի տևողությունը 5 րոպե է։ Եթե գոտեմարտը ավարտվում է ոչ ոքի, ապա այդ դեպքում տրվում է ևս 5 րոպե՝ մինչև մրցակիցներից մեկը պարտվի: Եթե այդ դեպքում էլ գոտեմարտը ավարտվում է ոչ ոքի, ապա հաղթողը որոշվում է մրցավարական եռյակի կողմից։
Հայաստանի մեծահասակների եւ երիտասարդական ձյուդոյի հավաքականները Վրաստանի թիմի հետ  ուսումնամարզական հավաք են անցկացնում Թբիլիսիում: Հովհաննես Դավթյանը երիտասարդների հավաքականի ավագ մարզիչն է, իսկ մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչy` Արմեն Նազարյանը:

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/