Այսօր տիկնիկային թատրոնի միջազգային օրն է

Այսօր նշվում է տիկնիկային թատրոնի միջազգային օրը: Այն տոնելու առաջարկն առաջին անգամ հնչեցվել է դեռևս 2000թ. իրանցի տիկնիկային թատրոնի գործիչ Ջիվադա Զոլֆագարիհոյի կողմից Մագդեբուրգում: Երկու տարի անց՝ Ատլանտայում կայացած ՈւՆԻՄԱ-ի (Union Internationale de la Marionnette, UNIMA)  համաժողովին որոշվեց տիկնիկային թատրոնի օրը տոնել մարտի 21-ին:

   Շնորհավորում ենք ինչպես մեր գործընկերներին, այնպես էլ տիկնիկային արվեստը սիրող և գնահատող բոլոր մարդկանց:

Նյութը՝ /Citylife.am/