«Գիտուժ» նախաձեռնությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ հոկտեմբերի 1-6-ը կանցկացնի Գիտության շաբաթ։ Վերջինիս շրջանակում կանցկացվեն ապակենտրոնացված միջոցառումներ նախադպրոցական, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Գիտության շաբաթվա շրջանակում Երևանի Ազատության հրապարակում կանցկացվի Գիտության փառատոն, որը բաղկացած կլինի թեմատիկ 3 մասերից:
- Գիտությունն ամենուրեք է, հոկտեմբերի 1-2
- Մասնագիտական կողմնորոշում, հոկտեմբերի 3-4
- Գիտական Ֆանտաստիկա, հոկտեմբերի 5-6
«Գիտության շաբաթը» նախագիծը միջազգային ձևաչափ է, որի առաքելությունն է հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով։ «Գիտության հանրահռչակման համազգային միասնական հարթակ ստեղծելն այս առաքելությանը հասնելու կարևոր քայլերից մեկն է»,- նշված է հաղորդագրության մեջ։