Երազանքից իրականություն. «Ֆասթ» բրենդը 30 տարեկան է

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Ֆասթ» բրենդի կայացման և զարգացման 30-ամյակին նվիրված միջոցառում:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի, գործընկերներ կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Ֆասթ»-ի աշխատակիցներ և այլ հյուրեր: «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի խորհրդի նախագահ, «Ֆասթ Բանկ»-ի խորհրդի նախագահ Վահե Բադալյանը ներկայացրել է ընկերության հիմնադրման պատմությունը.

«Նախ ուզում եմ նշել, որ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հիմնադրվել է հորս՝ Ռոմիկ Բադալյանի, իմ, և եղբորս՝  Վիգեն Բադալյանի կողմից 1989թ-ին: Մեր բոլոր հաջողությունները մեր երեքի հավասար ու փոխլրացնող աշխատանքի արդյունքն են: Երեսուն տարվա հետևողական ու նվիրված աշխատանքի արդյունքում այսօր հնարավորություն ունենք ձեզ հետ միասին նշելու «Ֆասթ»-ի երեսունամյակը»։

Վահե Բադալյանը խոսել է նաև «Ֆասթ»-ի գործունեության երեսուն տարվա կարևոր ձեռքբերումներից և հաջողություններից՝ ընդգծելով, որ «Ֆասթ Բանկ»-ը շարունակում է մասնաճյուղերի քանակի ընդլայնումը, մեծացնում վարկային պորտֆելը, բարելավում սպասարկման որակը և կորպորատիվ կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ հետևողական աշխատանք տանում՝ ամրապնդելով իր տեղը Հայաստանի լավագույն բանկերի շարքում։

«Ֆասթ Բանկ»-ի մասնաճյուղերի ընդհանուր քանակն արդեն հասել է 34-ի, և ևս 8-ը գտնվում են շինարարության փուլում, այսօր «Ֆասթ»-ը 10 մասնաճյուղ ունի Անգլիայում, և ևս 4-ը կավելանան տարեվերջին։ Շուտով կստանանք լիցենզիա և արդեն կլինենք նաև Հնդկաստանում։ Մեկ անգամ չէ, որ նշել եմ, մեր կարևորագույն նպատակը՝ «Ֆասթ Բանկ»-ը դարձնել համաշխարհային հայկական գլոբալ բանկ, որը ներկայացված կլինի աշխարհի տասնյակ երկրներում։ Առաջնորդվելով այդ գաղափարի իրագործմամբ՝ մենք անում ենք հնարավորը, որպեսզի այն իրականություն դարձնենք», – նշել է Վահե Բադալյանը։

Նշենք նաև, որ այս տարվա առաջին 6 ամսվա տվյալներով Ֆասթ Բանկը Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցնում է 56-րդ հորիզոնականը՝ վճարելով 2.76 մլրդ դրամ: Այս տարվա ութամսվա ընթացքում «Ֆասթ Բանկը» գրանցել է հետևյալ հաջողությունները.

1.Բանկի ակտիվներն աճել են 81 մլրդ դրամով՝ հասնելով 198.2 մլրդ-ի․ աճը՝ 69%։ 2.Վարկային պորտֆելն աճել է 62 մլրդ դրամով՝ հասնելով 154 մլրդ դրամի․ աճը՝ 67 %։ 3.Պարտավորություններն աճել են 68 մլրդ դրամով՝ կազմելով շուրջ 131 մլրդ դրամ․ աճը՝ 108%: 4.Ավանդային պորտֆելն աճել է 54 մլրդ դրամով՝ հասնելով 89 մլրդ-ի․ աճը՝ 154 % : 5.Կանոնադրական կապիտալը բաժնետերերի կողմից համալրվել է 10 մլրդ դրամով, իսկ սեփական կապիտալն աճել է 14 մլրդ դրամի չափով և այն այժմ 68 մլրդ դրամ է: 6.Թվարկված առաջին 4 ցուցանիշների աճի տեմպով «Ֆասթ Բանկ»-ը շուկայի առաջին տեղում է:

Միջոցառման ընթացքում հայտարարվել է, որ հոկտեմբերի 1-ից «Ֆասթ Բանկ»-ն սկսում է բանկային՝ «Ակն» քարտերի տրամադրումը: Քարտերի արտաքին տեսքի հիմքում մեծ գաղափար է ներդրվել մարդկային աչքի կիրառմամբ, որն, ինչպես ընդունված է ասել՝ մարդու հոգու հայելին է:«Ֆասթ» բրենդն իր 30-ամյա գործունեության ընթացքում մշտապես մեծ ուշադրություն է դարձրել բարեգործությանը:

«Ֆասթ» բրենդն իր 30-ամյա գործունեության ընթացքում մշտապես մեծ ուշադրություն է դարձրել բարեգործությանը: «Ֆասթ Բանկ»-ը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, տեղյակ լինելով Հայաստանի մշակութային ոլորտի առկա խնդիրներից, շարունակաբար աջակցել է դրանց լուծմանը:

Միջոցառման մեկնարկը վստահվել էր աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանին, իսկ այն եզրափակվել է հատուկ անակնկալով. ներկաները վայելել են հոլանդացի հանրահայտ երգչուհի Կովաչի և նրա նվագախմբի բացառիկ կատարումները:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի, գործընկերներ կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Ֆասթի» աշխատակիցներ եւ այլ հյուրեր: