Երազանքի ճանապարհի, խոչընդոտների, կյանքի ձեռքբերումների մասին զրուցել ենք դերասան Արմեն Ջրբաշյանի հետ։
Նկարագրեք Ձեր երազանքի ճանապարհը։
Բոլոր մարդկանց նման ես էլ եմ գնում իմ նպատակների հետևից, որովհետև ես սկզբունքային մարդ եմ, չեմ սիրում բավարարվել եղածով, գտնում եմ մոտիվացիա, որ անպայման հասնեմ երազանքիս։
Եղե՞լ են խոչընդոտներ ու խնդիրներ, որոնք հայտնվել են մասնագիտական ճանապարհիդ
Եղել են խոչընդոտներ, դժվարություններ, հիասթափություններ, բայց քանի որ իմ երազանքները չեն մնում լոկ երազանք, այլ վերածվում են իրականանալի նպատակների։ Ես ամեն կերպ աշխատում եմ հաղթահարել այդ դժվարությունները, ծագած խնդիրները․ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն նման դժվարին խնդիրներ ունեցել եմ հայ-Իրանական բեմադրության մեջ, որտեղ մարմնավորում էի Մեծ գլխովի դերը։
Նկարագրեք Ձեր ապագան 5 կամ 10 տարի անց:
Դերասանի ճանապարհը շատ բարդ է ու երկար, այնպես որ 5-10 տարիները այնքան քիչ են երազանքների, նպատակների իրականացման համար, որ դժվար թե հասնեմ կատարելության։ Ես այնքանով գոհ կլինեմ, որ այդ տարիների ընթացքում հանդես գամ ՀՀ-Ի լավագույն թատրոններում։
Պատմեք Ձեր կյանքի գլխավոր ձեռքբերման մասին:
Այս կարճ ժամանակահատվածում ինձ համար ձեռբերում համարում եմ իմ ընկերներին, ուսուցիչներին, վարպետներին, որոնք իրենց տարիների կուտակած փորձն անմնացորդ փոխանցում են երիտասարդ սերնդին։ Առանձնահատուկ ուզում եմ նշել իմ վոկալի վարպետ Տիգրան Մկրտչյանին և դերասանի վարպետության մասնագետ Սաթենիկ Զավենովնային, որոնք ինձ փոխանցում են ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլ նաև իրենց կյանքի փորձը և տալիս կյանքի դասեր։
Պատմեք այն նախագծի մասին, որի վրա ջանասիրաբար աշխատել եք։
Ցանկացած նախագիծ լինի ֆիլմ, ներկայացում կամ կուրսային աշխատանք, ես փորձում եմ մասքիմալ լավագույնը ներկայացնել։ Յուրաքանչյուր նախագիծ իր մասնագիտական հետքն է թողնում իմ կայացման ճանապարհին։
Ինչպես նկարահանվեցիք «Չորս երազանք» հեռուստանովելում։
Գուցե Աստծո կամոք, որովհետև նախագծում հայտվնել եմ շատ պատահական, ինձ զանգահարեցին և հրավիրեցին հարցազրույցի։ Ինձ համար անակնկալ էր, անհավանական, բայց ռեժիսոր Արթուր Սարիբեկյանը անպիսի ջերմ ընտանեկան և ընկերական մթնոլորտ ստեղծեց, որ ես շատ սեղմ ժամկետում դարձա նրանց մեծ ընտանիքի անդամ։
Եթե ոչ դերասան ապա ի՞նչ մասնագետ կլինեի։
Մինչ ԲՈւՀ ընդունվելը 10 տարի զբաղվել եմ սպորտով․ ցանկանում էի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ դառնալ։ Ինձ համար մեր օրերի դերասանը կարևոր առաքելություն ունի, չհաշված այն, որ իմ մասնագիտությունն ինձ համար ապրելակերպ է ու սպորտ։
Ով է ձեր հաջողության էտալոնը և ում եք պարտական կամ շնորհակալ։
Ես ոգեշնչում եմ մեր Հայֆիլմ ստուդիայի մեծերով, որոնք մնայուն արժեքներ են ստեղծել հայկական կինոարվեստում՝ Հրաչյա Ներսիսյան, Խորեն Աբրահամնյան, Մհեր Մկրտչյան, Գալյա Նովենց և այլ։
Ինչ վերաբերում է հեռուստանովելին․ քանի որ ես չունեի այդքան մեծ նախագծի փորձ, ինձ համար դժվարություններ կային։ Բայց ստեղծագործական խմբի շնորհիվ, ես հաղթահարեցի բոլոր դժվարությունները, և արդյունքնում ստաղվեց, այն ինչ ունեմ։
Դժվար չէ՞ համատեղել ուսումն ու նկարահանումները։
Մի փոքր դժվար է ժամանակի առումով․ եթե կարողանում ես համատեղել, շատ հեշտ է, ես հաճելի տեսականը համատեղում եմ, որը տալիս է իր մեծ դրական արդյունքը։
Ըստ ձեզ ով է դերասանը, լավ դերասանը, կայացած արտիստը։
Լավ դերասանը կայացած արտիստ է, նա մարդ է, ով չի վերաբերվում իր մասնագիտությանը որպես մասնագիտություն, այլ որպես ապրելակերպ և մեծ նվիրումով է կատարում իր աշխատանքը։
Հարց, որը միշտ հնչում է՝ թատրո՞ն, թե՞ կինո, և ինչո՞ւ։
Ինձ համար երկուսն էլ դարձել են հոգեհարազատ, ասեմ թե ինչու։ Իհարկե, թատրոնը ավելի պատասխանատվություն է թողնում մարդու վրա, քանի որ հույզերդ, ապրումներդ այդ պահին դու չես կարող ևս մեկ դուբլի միջոցով փոխել թատրոնում, դու խաղում ես տեսարանը մեկ անգամ, ինչը ոչ միշտ է կինոյում։ Թատրոնում, երբ դու սխալվես, քո տեսարանում կարող ես հանդիսատեսին համոզել քո վարպետւթյամբ և իմպրովիզով, որ հենց այդպես էլ պետք է լիներ, որը ինձ գրավում է, իսկ կինոյում դու շարժվում ես ըստ տեքստի և առաջադրվող հանգամանքների։ Կինոն մեկ այլ առումով է գրավում, քանի որ դու կարողանում ես ավելի խորացված ստեղծագործել այն պահին, երբ գիտես, որ հնարավորություն ունես կադրը կրկնելու։ Այս հանգամանքներով է պայմանավորված իմ սերը երկուսի նկատմամբ էլ։
Ինչ կասեք «Չորս երազանք» հեռուստանովելում ռեժիսոր Արթուր Սարիբեկյանի մասին, հե՞շտ էր նրա հետ աշխատելը, ինչպե՞ս էիք հաղթահարում կամ շրջանցում ծագած դժվարություններն ու խնդիրները՝ չխաթարելով աշխատանքային ջերմ մթնոլորտը։
Խոսեմ նախ նախագծի մասին և ասեմ, որ որպես հեռուստանովել ստացված է, որովհետև կան շատ վեհ գաղափարներ, որոնք ուսուցանվում են նշված հեռուստանովելում՝ կլինի ընկերության գաղափար, կլինի այն, որ մարդ իր սխալների վրա է սովորում և երկու ոտքով ավելի ամուր է կանգնում իր հողում և գնում դեպի կայացում։
Իմ կերպարի առանձնահատկությունը ոչ միայն այն է, որ նա վեհ գաղափարներով առաջնորդվում, մեծարում և սրբացնում է մեր մեծություններին, այլ տիպիկ մարդ տեսակի իդեալ է։ Եվ իհարկե, մենք այս հաջողությունը չեինք ունենա, եթե մեր կողքին չունենայինք մեր սիրելի ռեժիսոր Արթուրին Սարիբեկյանին, քանի որ իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ շատ կարճ ժամանակում դարձանք մի ընտանիք և ունեցանք նման հաջողություն։ Մի խոսք կա, որ ասում են՝ ընտանիք չկա որտեղ վեճ չլինի․ ճիշտ է աշխատանքային պրոցեսի ժամանակ վեճերը մեզանից հեռու են եղել, եղել են փոքր խնդիրներ, որոնք հարթվել են, մասնավորապես պարոն Սարիբեկյանի շնորհիվ։ Ասեմ, որ Արթուր Սարիբեկյանը ունի իր աշխատելու ոճը, որը ինձ թվում է ոչ միայն ինձ է գրավել, այլ բոլորին։
Հարցազրույցը՝ ՎԱՀՐԱՄ Վարդանյանի: