
Korean.emmie-ի հետ խոսել ենք կորեերեն ուսումնասիրելու, լեզուն սովորելու համար տախատեսված իր հեղինակած գրքի և այլ հարցերի մասին։
Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը։
Սովորում եմ ԵՊՀ-ի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի համանուն բաժնում։ Իրականում սկզբում շատ էի մտածում տալ ԵՊՀ-ի հենց կորեերենի բաժինը, որովհետև հետագայում ուզում եմ կորեերենով շարունակել, բայց հետո հասկացա, որ ուղղակի լեզուն չեմ ուզում սովորել, այլ ուզում եմ լեզվով մեկ այլ առարկա սովորել, ու հետաքրքրված էի քաղաքականությամբ, ինչպես նաև առևտրով: Հետագայում պատրաստվում եմ արտաքին առևտուր սովորել ու դրա համար էլ որոշեցի հենց այս բաժնում սովորել։
Իսկ ծնողներն ինչպե՞ս են վերաբերվել մասնագիտական ընտրությանը, դեմ չե՞ն եղել:
Ծնողները երբեք ոչ մի հարցում մասնագիտության հետ կապված դեմ չեն եղել, միշտ թողել են սեփական ընտրությանը:

Որքանով ես եմ տեղեկացված, դուք տիրապետում եք չորս օտար լեզվի՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և կորեերեն: Բացի այս լեզուներից, այլ լեզուներ ցանկություն ունե՞ք սովորելու, կամ սովորո՞ւմ եք։
Հիմա բացի այդ լեզուներց, ոչ մի այլ լեզու չեմ սովորում, բայց շատ եմ հետաքրքրված ճապոներենով ու երբ կորեերենը իմանամ այն մակարդակի, ինչին, որ ձգտում եմ , ամենայն հավանականությամբ, կսկսեմ ճապոներեն ուսումնասիրել։
Իսկ ինչո՞ւ հենց ճապոներենը։
Ընդհանրապես ասիական մշակույթով շատ հետաքրքրված եմ, կորեական մշակույթից սկսած։ Չիներեն մտածում էի, բայց չիներենն ինձ համար երևի բարդ կլինի, այդքան ժամանակ չեմ ունենա եռագլիֆ անգիր անելու, դրա համար կնտրեմ ճապոներենը, հնչողությունն ինձ շատ է դուր գալիս։
Դուք ցանկություն ունեք ուսումը շարունակել Կորեայում։ Ծնողները դրան ինչպե՞ս վերաբերվեցին։
Ծնողները իմ առջև ընդհանրապես արգելքներ չեն դնում, բայց վերաբերմունքը սկզբնական շրջանում այդքան էլ դրական չէր, որովետև ասում էին այդքան Եվրոպական երկրները թողած, ինչու հենց Կորեան։ Բայց մայրիկս հիմա ասում է, որ եթե ես գնամ, մենակ չեմ գնալու, ինքն էլ է արդեն շատ ուզում գնալ Կորեա, ինձ հետ անպայման գալու է։
Ինչպե՞ս եք վերաբերվում այլ ազգիների հետ ամուսնություններին, հնարավո՞ր է դուք էլ ընտրություն անելուց, օրինակ՝ կորեացու հետ ամուսնանաք։
Ես էնպսի մի կարծրատիպ չունեմ, որ պետք է կոնկրետ ինչ-֊որ ազգի ներկայացուցչի հետ հանդիպեմ։ Ինձ համար ոչ թե կարևորություն ունի ազգը, թե ինչ ազգի ներակացուցիչ է, այլ հենց նրա մարդ տեսակը։ Բայց երբ նոր էի Քեյփոփեր դարձել, ասում էի, որ անպայման պետք է կորեացի լինի և վերջ։ Բայց հիմա էլ այդպես չեմ մտածում ։

Դուք անցկացնում եք օնլայն դասընթացներ։ Ի՞նչը հիմք հանդիսացավ, որպեսզի սկսեք դասընթացները։
Որքան հիշում եմ 2018 թվականից սկսեցի դասընթացներ անցկացնել։ Այդ ժամանակ 16 տարեկան էի ու մտածում էի՝ 16 տարեկան աղջկան ոչ ոք չի վստահի, բայց իրականում մեծ խումբ հավաքվեց, ու ես ինքս էլ շատ զարմացել էի ։Կարելի է ասել, սկսեցի նրանից, որ ես ինքս էլ չէի ուզում կորեերենը մոռանալ։ Այդ շրջանում դասերի հետ կորեերեն սովորելը մի քիչ բարդ էր ու ինքս ինձ մոտիվացնելու համար սկսեցի, որովհետև երբ ուրիշներին սովորեցնում ես, քեզ մոտ էլ է լավ տպավորվում։ Իսկ հիմա որպես մասնագիտություն եմ դասավանդում ։
Իսկ եղե՞լ են դեպքեր, որ հիասթափվել եք Կորեայից և այլևս ցանկություն չեք ունեցել Կորեայի հետ կապ ստեղծել։
Կորեայից հիասթափել, էդպիսի դեպք չի եղել, պարզապես ժամանակիս քչության պատճառով չեմ հասցրել էն նույն ուշադրությունը հատկացնել Կորեային, Քեյ֊փոփին, դորամաներին, ինչ֊ առաջ էր։ Առաջ ժամերով կնստեի կսպասեի, թե երբ պետք է նոր երգը դուրս գա, բայց հիմա կարող է պատահել, որ երգը դուրս գա, ես մի քանի օր անց նոր լսեմ։ Եղել է երբ սովորելու առումով մոտիվացիաս է կորել, բայց Կորեայից հիասթափվել չի եղել ։
Կորեերեն 0-ից գրքի հեղինակը դուք եք։ Գրքի ստեղծման համար ի՞նչը հանդիսացավ հիմք ։
Շատ էի նամակներ ստանում այն մասին, որ շատերը ուզում են հենց հիմանական կորեերենը սովորել ու հետո դասընթացներն այլևս չշարունակել։ Բայց կոնկրետ ես այդպես չէի պարապում, որ ինչ-֊որ կարճ դասընթաց լիներ։ Ճիշտ է հիմա դրանով պարապում ենք, բայց առաջ այդպես չէի անում։ Ու մտածեցի, որ ավելի նպատակահարմար կլինի, եթե ինչ-որ գիրք լինի, ու մարդիկ ինքնուրույն սովորեն։ Հատկապես Հայաստանում, որ չկա հայալեզու գիրք, ու նրանք ովքեր անգլերենին կամ ռուսերենին լավ չեն տիրապետում, կարելի է ասել, որ կորեերեն սովորելու հնարավորություն գրեթե չկա։ Ես շատ կուզեի, որ իմ սովորելու ժամանակ լիներ նման գիրք։
Իսկ այլ գրքեր հեղինակելու ցանկություն ունե՞ք։
Այո, իրականում ուզում եմ չլինեն միայն այբուբեն ու հիմնական կանոններ։ Սա ոչ թե գիրք է, այլ ավելի շատ գրքույկ, իսկ հետո նպատակ ունեմ ավելի շատ գիրք ստեղծելու։
Ովքե՞ր են օգնել ձեզ ստեղծել այդ աշխագտությունը։
Գրքի ստեղծաման համար ամենամեծ մոտիվացիաս դասախոսներիցս մեկն է ու ոչ թե կորեերենի դասախոս, այլ լրիվ մեկ այլ առարկայի դասախոս, ով ընդհանրապես կորեերենի հետ կապ չունի։ Նա շատ է մոտիվացնում և ասում է, որ կօգնի գտնել ֆինանսավորող, որպեսզի գիրքը հրապարակենք։ Բայց ծնողներս էլ, հատկապես մայրս, երբ ասում է, որ շատ է հպարտանում ինձնով, դա ևս մոտիվացիա է ինձ համար։
Իսկ բացի կորեերենին վերաբերող գրքերից, հայերեն գրքեր ցանկանում ե՞ք ստեղծել ։
Հիմա միակ նպատակս ավելի շատ կորեերենն է, որովհետև Հայաստանում այդ թեմայով եմ ուզում ավելի շատ զարգացնել։ Բայց հետագայում հնարավոր է ինչ֊-որ մոտիվացնող մի բան ստեղծեմ, որովհետև կարդալ և գրել շատ եմ սիրում ։
Ունե՞ք այնպիսի մանկական երազանք, որ դեռ չեք իրականացրել, բայց պատրաստվում եք իրականացնել ։
Երևի հենց Կորեայում սովորելը։ Չնայած դա այդքան էլ մանկական երազանք չէ։ Մակական երազանքս եղել է ճանապարհորդել ու միայնակ։ Բայց հիմա այդքան էլ մենակ չէի ուզի, հիմա ավելի շատ ընկերների հետ կուզեի։
Ի՞նչ հոբբիներ ունե՞ք ։
Ներկա պահին հոգեբանություն եմ ուսումնասիրում, հոգեբանական տեսանյութեր եմ դիտում ։ Ես կարծում եմ, որ հոգեբանություն ուսումնասիրելը, թույլ է տալիս առաջին հերթին ճանաչել քեզ, իսկ հետո նաև շրջապատող մարդկանց։
Հարցազրույցը՝ Հասմիկ Խաչատրյանի
