Այս անգամ զրուցել ենք ռեպեր Mos347-ի հետ:
Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել երգով:
2015-2016 թվականներն էին… հենց այդ ժամանակվանից էլ սիրել եմ երգը, երաժշտությունը, ռեպը, բայց փոքր էի ու չէի կարողանում երգ գրել ու երգել:
Թուղթ էինք վերցնում ու հենց դասի ժամանակ էլ խզբզում էինք վրան, իբրև երգ ենք գրում, հավաքվում էինք երեկոյան մեկի տանը ու մտնում վերմակի տակ սկսում բառեր շարել իրար հետևից, իբրև երգ ենք երգում կամ ռեպ կարդում : Երբ առաջի երգը դրեցինք համացանց 600 դիտում էր հավաքել, աշխարհով մեկ էինք եղել, որ մեզ գիտեն, մեզ լսում են: Էն ժամանակ երազանք էր, որ 10,000 դիտում հավաքեմ, իսկ հիմա արդեն կես միլիոնն անցնում է:
Կա՞ ոլորտում մեկը, ում ուզում եք նմանվել:
Չէ, ոչ մեկի չեմ ուզում նմանվել, աշխատում եմ ինձ նմանվեն:
Խոչընդոտներ եղե՞լ այս ընթացքում, թե՞ ամեն ինչ հարթ է եղել ձեզ մոտ:
Հա, իհարկե, եղել են խոչընդոտներ, ասել են՝ դա քո համար չի, դա քեզ չի սազում, ռեպն ամոթ է, բայց հիմա այն մարդիկ, ովքեր նման կերպ են արտահայտվել, իմ յուրաքանչյուր աշխատանքի առաջին դիտողներն են:
Ձեզ համար երեք ամենակարևոր բաները՝ այդ թվում նաև մարդիկ:
Երաժշտություն, ընկերներ, ընտանիք:
Եղել է կյանքի մի դրվագ, որի ժամանակ դուք կոտրվել եք և առհասարակ, ի՞նչը կարող է ձեզ կոտրել:
Այո, եղել է նման դրվագ, բայց չեմ ուզում հիշել, աշխատում եմ փակ պահել այդ էջը:
Ի՞նչ վախեր ունե՞ք:
Աշխարհում ամենից շատ վախենում եմ կորցնել հարազատ մարդկանց:
Ձեր մանկության ամենալավ հիշողությունը:
Մանկությանս ամենագեղեցիկ ու ամենահիշարժան հիշողությունն ամենաբաղձալի հիշողությունն է, բայց այն կուզեի մոռանալ:
Ինչպիսի՞ն պետք է լինի կինը, ում կսիրեք, ու ինչպիսի՞ն պետք է լինի կինը, ում երկար կսիրեք:
Չեմ համակերպվում այն մտքի հետ, որ ամբողջ կյանքս միայն մեկի հետ պետք է ապրեմ :
Ո՞րն է ձեր կյանքի կարգխոսը:
Եթե կաթիլներն իրար չմիացնես, լիճ չի դառնա. այսինքն շատ խոսելուց ասածներդ կարող են ազդեցություն ունենալ հենց քեզ վրա, դրա համար ճիշտ է քիչ խոսելը :
Ի՞նչ կուզեք փոխել ձեր կյանքում:
իրում եմ բավարարվել եղածով:
Ո՞ր եղանակն եք սիրում:
Աշունը, այն հա՛մ շատ եմ սիրում, հա՛մ ատում եմ:
Սիր՞ւմ եք ճամփորդել:
Նայած՝ ում հետ
Հայաստանի տարածքում ո՞ր վայրերն եք սիրում:
Վանաձորն ու Մասիվը:
Սո՞ւրճ, թե՞ թեյ:
Շամպայն:
Փոշմանո՞ւմ եք ինչ-որ բանի համար:
Փոշմանում եմ միայն չարածներիս համար:
Ինչո՞ւ 347:
Դա գաղտնիք է, որի մասին միայն ես գիտեմ:
Հարցազրույցը՝ Մարիամ Զաքարյանի