
Սիրո, գործունեության, հետագա նորությունների և այլ թեմաների մասին զրուցել ենք դերասան Արմեն Դալլաքյանի հետ։
Վերջին շրջանում Ձեզ հեռուստաէկրաններին քիչ ենք տեսնում, ո՞րն է պատճառը և ի՞նչ նորություններ ունեք։
Քիչ երևալս պայմանավորված է իմ կինոստուդիայի գործունեությամբ։ Ժամանակի առումով շատ քիչ ժամանակ է մնում, բայց մյուս տարի սպասեք նորության։
Ձեր հարցազրույցներից մեկում մի անգամ նշել եք, որ սպաում եք ձեր հայուհի կեսին, գտե՞լ եք արդեն:
Այո գտել եմ, բայց դեռ չբացեմ փակագծերը…
Շատերը Ձեր մասին այն կարծիքին են, որ մեծամիտ եք, չշփվող, չնայած իրականում բավականին դրական էներգետիկա ունեք: Ո՞րն է պատճառը, որ մարդկանց մոտ առաջին հայացքից նման կարծիք է ձևավորվում:
Դե տեսեք, մարդու հետ չշփվելով կարող ես կարծիք կազմել, բայց դա այդպես չէ։ Ես ընկերասեր եմ, հասնող ու մեծամիտ չեմ։ Եթե մեծամիտ լինեի, իմ կողքին հարազատ ընկերներ չէի ունենա։

Ինչպե՞ս եք կարողանում հաղթահարել բացասական էմոցիաները, երբեմն, եթե պատահում է, նաև ագրեսիան՝ տարբեր իրավիճակների հետ կապված։
Փորձում եմ լռել և օգնության կանչեմ Աստծուս։
Ձեր խաղացած կերպարներից ո՞րն եք իսկապես դուք, ո՞րն է Ձեր իսկական կերպարն արտացոլել:
Անկեղծ ասած՝ ոչ մեկը։ Բոլոր կերպարներս տարբեր են, ու ես երբեք չեմ նույնացնում կերպարն իրականի հետ։
Դուք կինոստուդիա ունեք, բազմաթիվ ֆիլմերի ստեղծման վրա եք աշխատել և ավելի լավ գիտեք ոլորտը: Ի՞նչ կետի է հասել այսօր հայկական ֆիլմարտադրությունը:
Ֆիլմարտադրությունը կարծես թե բարելավել է մեր երկրում։ Սկսել են յուրահատուկ ու տարբերվող ֆիլմեր նկարահանել, ու դա շատ լավ է։ Արդեն հաղթանակ է։
Այսօր ինչպե՞ս շատ դերասաններ, դուք ևս զբաղվում եք նաև հանդիսավարությամբ: Ի՞նչ է պետք լավ հանդիսավար լինելու համար:
Պետք է հանդիսատեսի կողմից սիրվել, ու Փառք Աստծո, սիրված եմ։

Հավատում եք Աստծուն․․․
Առանց Աստծո ես կյանք չունեմ։ Առանց Աստծո ես իմ մեկ վայրկյանը չեմ պատկերացնում։
Ի՞նչ է նշանակում փնտրել և ի՞նչ է նշանակում գտնել Աստծուն:
Փնտրել սեր, իսկ եթե գտար՝ կգտնես Աստծուն։
Սիրե՞լ, թե՞ սիրվել:
Հավատացեք՝ երկուսն էլ կարևոր են մեր կյանքում։
Ինչպիսի՞ն պետք է լինի կինը, որին սիրեք և ինչպիսի՞ն պետք է լինի կինը, որին երկար սիրեք:
Առաջինը պետք է լինի զիջող, նվիրվող և նեղ օրվա ընկեր լինի։
Եվ վերջում, կխնդրեմ, որ շարունակեք հետևյալ նախադասությունը՝ ես Արմեն Դալլաքյանն եմ, ես…
Ես մարդ եմ, ով ապրում է, որ իրենից հետո գոնե թողնի գեղեցիկ հուշ։
Հարցազրույցը՝ ԹԱԳՈՒՀԻ Եղիյանի
