
Երևանյան փողոցներով քայլելիս, եկեղեցի գնալիս, մետրո նստելիս հաճախ կարող ենք հանդիպել նրան, ով այդպես էլ մնաց անհայտ։
Նա Ռուբեն Խաչատրյանն է, մեկն այն մարդկանցից, ով ապրում է հավատով ու ծառայում հավատին։ Ռուբենի հետ երբեմն զրուցում եմ, հիմնականում լսողի դերում եմ, որովհետև նա միշտ ավելի շատ է խոսելիք ունենում: Նրա խոսքերում հաճախ տխրություն կնկատեք. տխրում է կորցրածի կամ եղելիության, բայց ոչ չունեցածի համար։ Տխրությամբ փաստում է, որ մարդիկ իրեն չեն հասկանում, քննադատում, երբեմն ծաղրում են տարբերվող հագուկապի համար, այնուամենայնիվ խոսում է սիրո մասին, ասում է, որ չի դադարում սիրել և հավատալ։
Եկեղեցի մտնողներից երբեմն ֆինանսական աջակցություն է ստանում, բայց չի սիրում փողը ու չի էլ կարևորում, ասում է՝ ինչպես մայրն է ասել՝ փողը ոչինչ է, բայց այն ամենուր պահանջում են։
Երբ անջատեցի տեսախցիկը, Ռուբենն ասաց․
-Վերջիվերջո, ո՞ւմ վրա կարելի է հույս դնել, եթե ոչ Աստծո։
Ռուբենի հետ խոսելուց հետո ինքս ինձ ու բոլորին ուզում եմ ասել՝ մարդ լինենք, ճանաչենք «մարդը»։
Հարցազրույցը՝ ԷԼԵՆ Հովհաննիսյանի
