
«Աբելյան արվեստի դպրոցը» իր մասնաճյուղերն է բացում նաև Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Եթե դուք, կամ ձեր փոքրիկները միշտ ցանկացել եք ձեռք բերել դերասանի մասնագիտություն, բայց ձեր քաղաքներում դա հնարավոր չի եղել, իսկ Երևան հասնելը՝ շատ դժվար, դպրոցն է որոշել գալ ձեզ մոտ:

Երևանում «Աբելյան արվեստի դպրոցի» երկարամյա փորձից հետո առաջին մասնաճյուղը դեռ տարիներ առաջ բացվեց Արմավիր քաղաքում: Այսօր արդեն դպրոցի սաները հաղորդավարության, դերասանության և լրագրության ոլորտում գրանցել են բազմաթիվ հաջողություններ, ինչն էլ դարձել է շարժառիթ Հայաստանի մյուս մարզերում ևս նոր մասնաճյուղեր բացելու համար:

Նշենք, որ այժմ «Աբելյան արվեստի դպրոցը» ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ մասնաճյուղեր բացելով ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերում, այլ նաև Ռուսաստանում: Առաջիկայում ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցների համար մասնաճյուղեր կբացվեն նաև Մոսկվա և Կրասնոդար քաղաքներում:
Տեղեկությունների համար կարող եք այցելել դպրոցի կայք-էջ: