Աբելյան արվեստի դպրոցը՝ Երևանում, Արմավիրում, Գյումրիում, Վանաձորում, Ապարանում, Ստեփանավանում, Թալինում և Ալավերդիում

Աբելյան արվեստի դպրոցն ընդլայնում է գործունեությունը. Դպրոցն իր մասնաճյուղերը կունենա միանգամից ութ քաղաքներում, այսուհետ դուք, ինչպես նաև ձեր երեխաները կարող են նոր մասնագիտություն ձեռք բերել՝ ուսումն անցկացնելով ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլ նաև Արմավիրում, Գյումրիում, Վանաձորում, Ապարանում, Ստեփանավանում, Թալինում և Ալավերդիում:

Մենք ընդլայնել ենք ոչ միայն մեր տարածքները, այլև մասնագիտությունները: Աբելյան արվեստի դպրոցի բոլոր մասնաճյուղերում բացվում է միաժամանակ յոթ դպրոց՝ ամենահետաքրքիր ու պահանջված մասնագիտություններով: Բոլոր նշված քաղաքներում կգործեն Աբել Աբելյանի դերասանության, Գրիշա Աղախանյանի հաղորդավարության, Ռուբեն Եսայանի վիդեոբլոգինգի, Արսեն Գրիգորյանի ժողովրդական երգի, «Այաս համույթ»-ի պարի, Վարդան Ամիրյանի աճպարարության և «Քիդս ֆեյշն դեյ»-ի մոդելային դպրոցները… սրանք մեր օրերում ամենաարդիական մասնագիտություններն են, իսկ ոլորտի հայտնի ու պրոֆեսիոնալ մասնագետների օգնությամբ դուք կկարողանաք հասնել ավելիին:

Ընդունելության հայտերն ընդունվում են առցանց տարբերակով՝ հետևյալ հղումով: