
Աբելյան արվեստի դպրոցն իր սաների համար նորություն ունի. Շուտով կսկսի գործել նաև աճպարարների դպրոցը, որտեղ երեխաները հնարավորություն կունենան զարգացնել իրենց հմտություններն ու երևակայությունը:
«Քանի որ Աբելյան արվեստի դպրոցը փոխում է իր ֆորմատը, և մենք արդեն ունենք Գրիշա Աղախանյանի հաղորդավարական դպրոց, Արսեն Սաֆարյանի երգի դպրոցը, Ռուբեն Եսայանի բլորգերների դպրոցը և դերասանական դպրոց, հիմա էլ Վարդան Ամիրյանի հետ որոշեցինք բացել աճպարարական դպրոց»,- նշում է Աբելյան արվեստի դպրոցի հիմնադիր տնօրեն Աբել Աբելյանը:
Աբելը նաև ընդգծում է, որ Վարդան Ամիրյանի աճպարարական դպրոցում պատրաստելու են նաև պրոֆեսիոնալ աճպարարների, որոնց օգնելու են հետագայում հասնել մեծ բեմերի. «Բայց պարտադիր չէ, որ բոլորը դպրոցն ավարտելուց հետո դառնան պրոֆեսիոնալ աճպարարներ, կլինեն երեխաներ, ովքեր ամեն դեպքում չեն ցանկանա աճպարարներ դառնալ, բայց այստեղ կզարգանա իրենց ներաշխարհը, ավելի ճկուն կդառնան և զարգացած ներաշխարհով: Այս դպրոցում երեխաները մտածել են սովորելու և իրենց ունակություններն են զարգանալու: Իսկ ամենակարևորը՝ երեխաներն այստեղ զարմանալ ու հիանալ են սովորելու»:

Հայ աճպարարների միության նախագահ, աճպարար Վարդան Ամիրյանն էլ նշում է, որ դպրոցն իր տեսակով Հայաստանում առաջինն է լինելու. «Խոսքը պրոֆեսիոնալ մակարդակով դպրոցի մասին է, հիմա շատ են դեպքերը, երբ համացանցից սովորում են աճպարարություն անել, բայց դա շատ քիչ է աճպարար դառնալու համար, որովհետև արվեստի ցանկացած ճյուղում մասնագետ դառնալու համար վարպետի ձեռքը պետք է կպնի ու նա իր տարիների փորձը փոխանցի եկող սերնդին»:
Դպրոց կկարողանան սովորել 9 տարեկանից, որովհետև ինչպես նշում է հայտնի աճպարարը՝ Իսրայելում երկար տարիներ աճպարարների դպրոցում ուսուցանելուց հետո եկել է այն եզրահանգմանը, որ երեխաների տրամաբանությունն ու երևակայությունը հենց այդ տարիքից է սկսում զարգանալ: Իսկ հարցին՝ լիենլո՞ւ է աշակերտների ընտրություն, թե՞ բոլոր ցանկացողներն էլ կկարողանան սովորել, Վարդան Ամիրյանը նշում է. «Եթե երեխան տրամաբանություն ու երևակայական աշխարհ չունի, իր հետ դժվար կլինի աշխատել, նույն բանն է, որ երեխան սլուխ չունենա, տանեն դաշնամուրի: Այս դեքում էլ պետք է ժանրի հետ կապ ու հետաքրքրություն լինի, որ կարողանանք երեխայի հետ աշխատել և արդյունք ունենալ: Եվ արդեն Աբելի հետ համաձայնության ենք եկել, որ շնորհալի երեխաների հետ մեր կապը կպահենք և արդեն պրոֆեսիանալ աճպարարների կպատրաստենք, ովքեր կկարողանան մեծ բեմերում ներկայացնել Հայաստանը»:

Իսկ թե ին՞չ է տալիս աճպարարությունը երեխաներին, Վարդան Ամիրյանը պատասխանում է. «Երեխայի մոտ գոյություն ունի մատորիկա, ձեռքերի, ոտքերի շարժողականության մեջ երեխայի մոտ զարգանում է նաև մատորիկան, ուղեղի երկու կիսակունդը: Երեխան աճպարարությամբ զբաղվելով զարգացնում է իր մատները և ձեռքերը, որովհետև երկու ձեռքերով և տասը մատներով է գործողությունները կատարում՝ օգտագործելով նաև իր ամբողջ մարմինը, և ինֆորմացիոն փոխանցում իր երկու կիսագնդերին: Երախայի մոտ զարգանում է նաև երևակայությունը, որը աճպարարության մեջ շատ կարևոր է, որովհետև հնարք ստեղծելու մեջ պետք է վառ երևակայություն ունանել: Զարգանում է նաև միտքը, միկրոմկաններն ու խոշոր մկանները, որոնք հիշողություն ունեն: Այստեղ աշխատում են հենց միկրոմկանները, որոնք մարդուն այդ տարիքից սկսած շատ պետք են և հետագայում կարող են շատ հիվանդություններից փրկել: Աճպարարությունը երեխաներին օգնում է ավելի արագ մտածել, ռեակցիան է սկսում զարգանալ, սրան գումարած՝ հոգեբանություն ու փիլիսոփայություն են սովորում և ոչ միայն: Երախաները աճպարարություն սովորելիս նաև սկսում են մակերեսորեն սովորել մաթեմաթիկա, քիմիա, ֆիզիկա, ինչպես նաև բիոլոգիա,ո րովհետև գուցե գա ժամանակ, որ երեխաները ցանկանան կենդանիների հետ հնարքներ կատարել»:
Հավելենք, որ աճպարարության դպրոցը գործելու է Աբելյան արվեստի դպրոցի բոլոր մարզային մասնաճյուղերում: