Աբելյան արվեստի դպրոցի նախկին սաները դպրոցն ավարտելուց հետո դեռ շարունակում են չմոռանալ իրենց անցած ուղին, ավելին՝ մշտապես իրենց փորձն են փոխանցում դպրոցի ներկայիս սաներին, իսկ այս օրը ևս բացառություն չէ։ Դերասանուհի Լիա Զախարյանն, ով եղել է Աբելյան արվեստի դպրոցի սան, այսօր այցեցել էր Արմավիր քաղաքում գործող Աբելյանի արվեստի դպրոցի մասնաճյուղ՝ հանդիպելու տեղի սաներին, նրանց հետ ծանոթանալու ինչպես նաև կիսվելու իր փարձով։ Լիայի խոսքով հանդիպումը պարտավորեցնող է եղել, քանի որ որքան էլ իմացել է հանդիպման մասին միևնույն է, մինչև ոտք չի դրել դպրոց, չի տեսել երեխաների փայլող աչքերը չի իմացել, թե ինչ է իրեն այնտեղ սպասվում։
<< Երեխաները շատ դրական լիցքեր են փոխանցել, նրանք այնքան կյանքով էին լցված, նրանց մեջ այնքան կյանք կար, որ ինձ ևս փոխանցել են, այդ դրական ու լուսավոր լիցքերը>> ։
Այն հարցին, թե արդյո՞ք Լիային ստացվել է երեխաներին փոխանցել իր փորձը, նա պատասխանեց հետևյալը.
<< Կարծում եմ ստացվել է, քանի որ ես շատ եմ խոսել, անդադար խոսում էի, թե ինչ դժվարություններ եմ հաղթահարել, ինչ եմ կարևորել այս կյանքում։ Եղել եմ մաքսիմալ անկեղծ և կարծում եմ այնպես եմ արել, որ խոսքերիս 70 տոկոսը հասնի նրանց։ Ասել եմ այն ինչը լսել և տեսել եմ Աբելյան արվեստի դպրոցում սովորելիս>>։
Զրույցի վերջում Լիա Զախարյանը Աբել Աբելյանին և իր դպրոցին մաղթեց, որ դպրոցում շատ լինեն այնպիսի աշակերտներ, ովքեր մշտապես կգան ու կկիսվեն իրենց փորձով և հենց այս դպրոցում ձեռք կբերեն այնպիսի անուն և ազգանուն, որով մեծ ճանաչման կարժանանան։
Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/