Գյումրի՝ Աբելյան արվեստի դպրոցի հաջորդ կենտրոնը

Ասում են Գյումրին արվեստի ու արհեստի քաղաք է, և պատահական չէ, որ 2020 թվականին Գյումրի քաղաքում կգործի Աբելյան արվեստի դպրոցը։ Դպրոցի հիմնադիր Աբել Աբելյանի խոսքով վաղուց էր ծրագրված Գյումրի քաղաքում ևս բացել մասնաճյուղ, սակայն ինչ֊ինչ պատճառներով չէր ստացվում, սակայն հաջորդ տարի մարտ ամսին կսկսվի ընդունելությունը, իսկ թե ինչու՞ հենց Գյումրի քաղաքը եղավ հաջորդ մասնաճյուղի վայրը, Աբելը պատասխանեց.

<<Գաղտնիք չէ, որ Գյումրին շատ թատերասեր ու պրոֆեսիոնալ հանդիսատես ունի և այնտեղ դպրոց հիմնելը շատ պատասխանատու գործ է, մենք պարզապես իրավունք չունեինք այնտեղ չհիմնելու։ Եթե ամեն ինչ լավ ընթանա մարտ ամսին կսկսենք ընդունելությունը, իսկ մայիս ամսին արդեն դասերը>> ։

Թե որտե՞ղ է լինելու Աբելյան արվեստի դպրոցի հաջորդ մասնաճլուղը, Աբել չցանկացավ մանրամասնել, նա նպատակ ունի Հայաստանի բոլոր մարզերում ունենալ մասնաճյուղ և հենց այդ ճանապարհով էլ շարունակում է գնալ։
Ինչպես երևում է 2020 թվականը Աբելյան արվեստի դպրոցի համար շատ բուռն ստեղծագործական տարի է լինելու, և այն հարցին, թե ինչի՞ հետ է դա պայմանավորված Աբելը պատասխանեց հետևյալը.

<<Այս հարցի պատասխանը իմ 13 տարվա գործունեությունն է և դա մեզ թույլ է տալիս, որպեսզի մեծ քայլերով գնանք առաջ, քանզի կա կուտակված մեծ փորձ, գիտելիքների բազա և լավ թիմ, ովքեր ունակ են այդ բոլոր նախագծերը կյանքի կոչելու։ Աստված առաջ>> ։

Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/