Վիդեոբլոգինգի դպրոց արդեն Հայաստանում

Այսօր Հայաստանում ամեն երկրորդը փորձում է սոցիալական տիրույթում որոշակի ճանաչում ձեռք բերել՝ այսպես ասած դառնալ բլոգեր, սակայն ոչ բոլորն են, որ կարողանում են նման ճանապարհով առաջ գնալ ու հասնել արդյունքի։ Հայ վիդեոբլոգեր Ռուբեն Եսայանն ու դերասան, պրոդյուսեր Աբել Աբելյանը սկսում եմ բլոգերական դպրոցի ստեղծում։ Շուտով՝ 2020 թվականին Աբելյան արվեստի դպրոցի բոլոր կենտրոններում կգործի բլոգերական դպրոց, իսկ թե ինչու՞ նման գաղափարը միավորեց դերասանին և բլոգերին՝ Աբելը պատասխանեց.

<< Այսօր ուզենք թե ոչ, բոլորը՝ երեխաները, երիտասարդությունը համացանցում են և դա գնալով ավելի մեծ թափ է հավաքելու, մենք վերջապես ուզում ենք վիդեոբլոգինգ սովորել ցանկացողներին սովորեցնել ավելի գրագետ ներկայանալ, թե՛ յութուբում, թե՛ սոցիալական մյուս հարթակներում։ Նշեմ նաև, որ վիդեբլոգինգի դպրոցը լինելու է ինչպես Երևանում, այնպես էլ Արմավիրի մեր մասնաճյուղում և շուտով նաև Գյումրիում>> ։

Վիդեոբլոգեր Ռուբեն Եսայանի խոսքով էլ դպրոցի ստեղծման գաղափարը եկել է նրանից, որ աշխարհի մի շարք երկրներում մասնավորապես ԱՄՆ֊ում ու Ռուսաստանում գործում են, սակայն Հայաստանում դեռևս չկա այդ նախադեպը, կան միայն դասընթացներ։

<< Վիդեոբլոգինգի դասընթացներ վարելու առաջարկներ նախկինում ստացել եմ, սակայն չեմ ցանկացել ընդունել, քանի որ չէի ցանկանում միայն լեկցիա կարդալ մասնակիցների համար։ Աբելյան արվեստի դպրոցի կողմից այս առաջարկը ստանալուց հետո համաձայնվեցի, քանի որ դպրոցում կան բոլոր հնարավորությունները աշակերտներին այս ոլորտը գործնականորեն սովորեցնելու համար։ Կարճ ասած՝ մենք ոչ թե ցանկանում ենք նրանց սովորեցնել, թե ինչպես դառնալ վիդեոբլոգեր, այլ մենք ցանկանում ենք նրանց դարձնե՛լ վիդեոբլոգեր>> ։

Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/