Երգիչ, երգահան Արսեն Սաֆարյանն ու դերասան, պրոդյուսեր Աբել Աբելյանը սկսել են նոր համագործակցություն։ Այսուհետ Աբելյան արվեստի դպրոցի հետ համատեղ կբացվի երգի դպրոց, որը շատ լավ հնարավորություն կտա բոլոր նրանց, ովքեր երազել են դառնալ երգիչ, սակայն դեռ չեն իրականացրել իրենց երազանքը։ Երգիչ Արսեն Սաֆարյանի խոսքով դպրոցը կբացվի հաջորդ տարվա մարտ ամսին, մինչ այդ դեռ շատ աշխատանքներ կան անելու։
Այն հարցին, թե դպրոցում կա՞ արդյոք տարիքային սահմանափում դերասան Աբել Աբելյանը պատասխանեց, որ ընդունվել կարող են 8֊10 և 13֊ից բարձր անձիք.
<<Երգի դպրոցում կդասավանդվի ինչպես ոկալ, այնպես էլ ստիլիստիկա, դերասանի վարպետություն, ուղղախոսություն, էթիկա։ Բոլոր դասերը լինելու են պրակտիկ, տարվա մեջ մի քանի անգամ լինելու են հաշվետու համերգներ՝ պրոֆեսիոնալ բեմում։ Ինչպես նաև աշակերտների համար նկարահանվելու են տեսահոլովակներ>>֊ Ասաց Աբելը։
Հիմնադիրները չցանկացան շատ փակագծեր բացել, քանի որ անելիքները շատ են։ Ամեն բան պարզ կլինի մարտ ամսին։
Ի դեպ՝ Աբելյան արվեստի դպրոցն ընդլայնում է իր ծավալները։ Արդեն 2020 թվականին Գյումրի քաղաքում ևս կբացվի Աբելյան արվեստի դպրոցի մասնաճյուղ, և նորաբաց երգի դպրոցը կգործի ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մասնաճյուղերում։
Դերասան, պրոդյուսեր Աբել Աբելյանից տեղեկացանք նաև, որ շուտով լավ նորություն է սպասում վիդեո բլոգերների համար, քանի որ նման դպրոցի հիմնումը ևս առաջիկա ծրագրերում առկա է։ Դե ինչ՝ 2020 թվականին Աբելյան արվեստի դպրոցից սպասենք հետաքրքիր նորությունների։
Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/