Արարատի մարզի Տափերական գյուղը 17 տարի անց նոր համայնքապետ կունենա։ Տարիների ընթացքում բնակիչների կողմից ձևավորված դժգոհությունը տեղի է տվել և մինչ տարվա վերջ Տափերականում տեղի կունենա ընտրություն, ըստ որի բնակիչները կկարողանան ընտրել իրենց թեկնածուին։ Ինչպես տեղեկացանք բնակիչների մեծամասնությունն արդեն հստակ կողմնորոշվել է ընտրության հարցում և շատերն են քաջալերում նույն գյուղի բնակիչ՝ Ազիզ Վաչիկի Հովսեփյանին։ Ընտրության մանրամասներին Citylife.am-ը կտեղեկանա և կներկայացնի, իսկ մինչ այդ ներկայացնենք Տափերական գյուղի բնակիչների կողմից հավանության արժանացած թեկնածուի կենսագրությունը։
Ազիզ Վաչիկի Հովսեփյան. <<Մի՛ ընտրեք ծանոթի համար,ընտրեք համայնքի համար։>>
Ծնվել է 1987թ _ին Կիրովի անվան սովխոզում։
1994_2004թթ սովորել է Տափերականի միջնակարգ դպրոցում։
2004թ -ին ընդունվել է Երևանի Տնտեսաիրավագիտական համալսարան:
2005_2007 թթ ծառայել է ԼՂՀ Ֆիզուլիի տանկային գումարտակում։
2007_2011թթ սովորել է Երևանի Մշակույթի համալսարանում։
Աշխատանքային գործունեությունը
2008_2013թթ աշխատել է<<Ժան Մարի ՍՊԸ>>ում որպես մենեջեր։ 2014թին <<Հրաշք այգի>> ռեստորանում որպես մենեջեր։
2015 թ ին իր նախաձեռնությամբ բացվել է <<Ա/Ձ Ազիզ Հովսեփյան Շափյուղա>> ռեստորանը։
2017 թ_ ից մինչ օրս աշխատում է<< Սպայկա> > ընկերությունում որպես պրիվայի պատասխանատու։Հաճախակի մասնակցում է դասընթացների գյուղատնտեսության և նորագույն տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսության համակարգի կառավարման ոլորտում։
2008 թ _ ից մինչ օրս աշխատում է Նոր Կյանքի մշակույթի տանը որպես պարուսույց։
Բարեփոխումներ ոռոգման համակարգում։
բարեկարգված փողոցներ, մարզադաշտ, խաղահրապարակ, զբոսայգի, եկեղեցու կառուցում, լուսավորված համայնք, ակտիվ մշակութային և սպորտային կյանք։Ամուսնացած է .ունի երկու որդի:
Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/