Լրագրող, հաղորդավարուհի Նանե Արզումանյանի անձնական կյանքում փոփոխություն տեղի ունենալուց հետո շատ է շրջանառվում ամուսնալուծության հարցը։ Հետաքրքրասերների հարցերին ճիշտ պատասխաններ տալու համար Citylife.am- ը կապ հաստատեց հաղորդավարուհու հետ և փորձեց պարզել, թե արդյո՞ք ճիշտ է իր ամուսնալուծության մասին լուրերը, ինչպես նաև պարզեցինք նման որոշում կայացնելու պատճառը։
<<Այո, շատ վաղուց և զարմանում եմ, թե ինչու է այդ փաստն առհասարակ հետաքրքրում մարդկանց։ Ամուսնությունս տևել է 2 ամիս, ամուսնալուծված եմ վաղուց․պատճառների մասին ցանկություն չունեմ խոսելու։ Աստված սիրտ քննող է և յուրաքանչյուրին իր սրտի չափով է տալիս․ ես ամուսնալուծությունս օրհնություն եմ համարում։ Աշխարհում ոչ մի աղջկա չեմ ցանկանա անցնի այդ ապրումների միջով, բայց ես վաղուց դա հաղթահարել եմ իմ ծնողների,եղբորս ու քրոջս շնորհիվ և ինձ ամենաերջանիկ մարդն եմ համարում>> ։
Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/