Motorola ընկերությունը ներկայացրել Է երկու Էկրանով ծալովի սմարթֆոն, որը դարձել Է Razr հեռախոսի նորացված տարբերակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Motorola-ի կայքը:
«Գրպանի «ծալովի հեռախոս»՝ ժամանակակից սմարթֆոնի հնարավորությունների զուգակցությամբ: Նոր, արմատապես այլ Razr Է այստեղ»,- նշում Է ընկերությունը:
Սարքի ներքին մասն զբաղեցնում Է 6,2-դյույմանոց ծալովի OLED-դիսփլեյը: Դրա արտաքին կողմում առանձին Էկրան կա արագ գործողությունների համար, որտեղ կարելի Է երաժշտություն միացնել կամ ստուգել հաղորդագրությունները: Հեռախոսի հիմնական խցիկն ստացել Է 16 պիքսել ընդարձակում, իսկ ֆրոնտալը՝ 5: Գիշերային տեսունակության եւ ներսարված արհեստական ինտելեկտի գործառույթներն օգնում են բարելավել նկարահանումների որակը:
Նոր Razr-ի վաճառքները կսկսվեն 2020 թվականի հունվարին: Դրա արժեքն սկսվելու Է 1,5 հազար դոլարից: