
«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան կներկայացնի խորհրդային արտադրության ամենահայտնի և սիրված մուլտսերիալներից մեկի` «Դե՛, սպասիր»-ի շարունակությունը: Այս մասին հայտնել է կինոստուդիայի ղեկավար Յուլիանա Սլաշչևան: Փոխանցում է TACC գործակալությունը:
«Սոյուզմուլտֆիլմ»-ի հերոսների հոբելյանական` 50-րդ ամյակի առթիվ սկսում ենք «Դե՛, սպասիր»-ի նոր սերիաների արտադրությունը»,- ասել է նա և տեղեկացրել, որ կներկայացվի 26 սերիա, որոնցից առաջինները կցուցադրվեն 2020 թվականի գարնանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականին իրենց ստեղծման հիսունամյակն են նշում խորհրդային մուլտիպլիկացիայի ամենահայտնի մուլտսերիալներից մի քանիսը՝ «Դե՛, սպասիր»-ը, «Կոկորդիլոս Գենա»-ն, «Բրեմենյան երաժիշներ»-ը, «Վիննի Թուխ»-ը: