
2020 թվականին պետական բյուջեի նախագծով ակնկավում է առողջապահության ոլորտին հատկացնել 109 մլրդ դրամ, ինչը շուրջ 21.7%-ով կամ 19.4 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Այս մասին այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ 2020թ. առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականություն ուղղված է լինելու հանրային առողջապահական ծառայությունների հզորացմանը, հիվանդությունների կանխարգելմանը, առողջ կենսակերպի համար պայմանների ստեղծմանը:
Աղբյուր` Panorama.am