ՀՀ կառավարությունը սուբվենցիաներ է տրամադրում Արմավիրի, Լոռու, Արագածոտնի ու Վայոց Ձորի համայնքներին։
2019 թվականի պետական բյուջեից մարզպետարաններին կհատկացվի 489 035 500 դրամ` որպես սուբվենցիա գյուղական ու քաղաքային համայնքներին։
Որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության նիստում։ Որոշման համաձայն, գումարը կբաշխվի հետևյալ համամասնությամբ. Արմավիրի մարզպետարանին՝ 100 098 100 դրամ, Լոռու մարզպետարանին՝ 200 265 800 դրամ, Արագածոտնի մարզպետարանին՝ 124 507 300 դրամ և Վայոց ձորի մարզպետարանին՝ 58 281 800 դրամ։
Գումարը նախատեսվում է ծախսել տվյալ մարզերի համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգման, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցման ու նորոգման, ինչպես նաև գիշերային լուսավորության ու գազիֆիկացման նպատակով։
Ի դեպ, նշենք, որ ծրագրին մասնակցած համայնքները կառավարությանը ներկայացրել էին 518 սուբվենցիոն ծրագրիր, որոնցից կառավարության հավանությանն են արժանացել 483-ը:
Աղբյուրը` armeniasputnik.am