Շվեդական Volvo ընկերությունը ներկայացրել է իր առաջին՝ Volvo XC40 Recharge էլեկտրամեքենան: Այս մասին տեղեկացնում է motor1.com կայքը:
Քրոսովերն առաջինը կլինի Recharge էլեկտրամեքենաների շարքում: Այն արտաքնապես շատ քիչ է տարբերվում իր բենզինային տարբերակից:
Մշակողները խոստանում են, որ էլեկտրամեքենան համալրված կլինի նորագույն տեխնոլոգիական համակարգերով: Մեքենայի մշակմանը մասնակցել է նաև Google ընկերությունը:
Էլեկտրամեքենան մեկ լիցքավորմամբ կարող է անցնել մինչև 400 կմ տարածություն, իսկ 0-ից 100 կմ արագությունը մեքենան զարգացնում է 4,9 վայրկյանում:
Աղբյուրը` tert.am