Տիմատիի և սիրելիի՝ Անաստասիայի ընտանեկան առաջին լուսանկարը նորածին որդու հետ

Տիմատին երկրորդ անգամ հայր է դարձել: Նա հրապարակել է լուսանկարներ որդու հետ, իսկ ահա ռեփերի մայրիկը՝ Սիմոնա Յունուսովան, հրապարակել է նրանց առաջին ընտանեկան լուսանկարը:

Սիրելին՝  մոդել Անաստասիա Րեշետովան, նրան արրու զավակ է պարգևել: Ծնողները փոքրիկին անվանակոչել են Ռատմիր՝ ի հիշատակ Տիմատիի մտերիմ ընկերոջ՝ Ռատմիր Շիշկովի, որը մահացել էր ավտովթարից։

Նշենք, որ Տիմատին նաև դուստր ունի՝ Ալիսան, ով արդեն 5 տարեկան է:

Աղբյուրը` tert.am