
Հեղինակավոր «Independent»-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքը ներառել է ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տասնյակը բացում է Հունգարիայի խորհրդարանը, երկրորդ տեղում Ռումինիայի խորհրդարանն է, երրորդում՝ Տրինիդադ և Տոբագոյինը, չորրորդում՝ Հայաստանի Հանրապետությանը, հինգերորդում՝ Անգոլայինը:
Ամենագեղեցիկ խորհրդարանների վեցերորդ տեղում է ԱՄՆ սենատի շենքը, յոթերորդում՝ Հնդկաստանի խորհրդարանը, ութերորդում՝ Կանադայինը, իններորդում՝ Սեյշելյան կղզիներինը: Իսկ լավագույն տասնյակը եզրափակում է Բութանի Թագավորության խորհրդարանը:
Հունգարիա

Ռումինիա

Տրինիդադ և Տոբագո

Հայաստանի Հանրապետություն

Անգոլա

ԱՄՆ

Հնդկաստան

Կանադա

Սեյշելյան կղզիներ

Բութանի Թագավորություն
