Հայտնի դերասաններ Միկա Ղափլանյանն ու Հայկ Հովհաննիսյանը Արմավիր քաղաքի Աբելյան արվեստի դպրոցի հյուրերն են (Լուսանկարներ)

Հոկտեմբերի 12֊ին Արմավիր քաղաքում գործող Աբելյան արվեստի դպրոցում կայացավ հանդիպում՝ հայտնի դերասաններ Միկա Ղափլանյանի և Հայկ Հովհաննիսյանի հետ, ովքեր տարիներ առաջ դերասանական ուղու իրենց առաջին քայլերը սկսել են հենց Casting School֊ում սովորելով (ներկայիս Աբելյան արվեստի դպրոց)։

Հանդիպման ողջ ընթացքում երեխաներն իրենց հուզող հարցերն էին ուղում հյուրերին։ Դերասան Հայկ Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ փոքրիկ քայլերով է գնացել առաջ։ Նրա խոսքով հիմա ավելի շատ գիտելիքներ կարող են ստանալ քան առաջ էր։

Միկա Ղափլանյանը աշակերտներին խորհուրդ տվեց մշտապես նայել դերասանի աչքերի մեջ, դրանից նրանք կարող են շատ մեծ գիտելիք ձեռք բերել։ Հանդիպման ողջ ընթացքն անցավ դրական միջավայրում, դե իսկ ավարտին, որպես ամփոփում Աբելյան արվեստի դպրոցի հիմնադիր Աբել Աբելյանը հարց ուղղեց իր նախկին սաներին, որը հետևյալն էր.

<< Ժամանակին դուք եկել ու ուզում էիք հասնել Ձեր երազանքին, հիմա այս երեխաներն են ուզում հասնել իրենց երազանքին։ Ի վերջո, երբ հասնում ես երազանքիդ, այդ դեպքում ինչի՞ մասին ես երազում>> ։

Հայկը պատասխանեց հետևյալ կերպ, որ մնա այն ինչ կա, իսկ Միկան դեռ լավ կերպարի մասին է մտածում։

Հանդիպման վերջում դերասանները կիսվեցին իրենց տպավորություններով.

Միկա֊ Անսպասելի էր, իմ մեջ շատ են տպավորվել փոքր երեխաները, շատ լավն էին։ Ընդհանուր դպրոցը շատ լավն էր, մի տեսակ դրական էներգիա կա այս ամենի մեջ։ Վստահ եմ, որ Արմավիրի դպրոցն իր կայուն արմատները կունենա այստեղ։

Հայկ֊ Շատ լավ անցավ, շատ հետաքրքիր հարցեր էին տալիս երեխաները։ Հանդիպման նպատակն այն էր, որ աշակերտների հետ կիսվեինք կարծիքներով, շփվեինք։
Խորհուրդ կտամ, որ նրանք ընդհանրապես չկոտրվեն, ձգտեն ավելիին ու լավ սովորեն։


Նյութը և լուսանկարները՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/