Գիտնականների միջազգային խումբը Ռադբուդի համալսարանի (Նիդեռլանդներ) բժշկական կենտրոնից ստեղծել է խելացի շապիկ, որը կարող է ճիշտ հետեւել շնչառությանը եւ օգտագործվել թոքերի հիվանդությունների մոնիթորինգի համար, տեղեկացնում է Nakec-science-ը՝ https://naked-science.ru/ հղում կատարելով Medical Xpress-ին։
Սարքը տվյալներն ուղարկում է բջջային հավելվածներին եւ թույլ տալիս վերահսկել նաեւ առողջ մարդկանց շնչառությունը, քանի դեռ նրանք զբաղված են իրենց ամենօրյա հոգսերով։
Սարքն անվանել են Hexoskin. էությանն այն է, որ շապիկը ներդրված սենսորների միջոցով «զգում» է, թե ինչպես է հյուսվածքը ձգվում, երբ մարդու կրծքավանդակն ընդլայնվում է եւ կծկվում, եւ այդ ցուցանիշներն օգտագործում է շնչած եւ արտաշնչած օդի ծավալը չափելու համար։ Բացի այդ, դեւայսը գրանցում է սրտի զարկերի հաճախակիությունը։
«Խելացի շապիկները (կամ վերնաշապիկները) արդեն գոյություն ունեն, բայց դրանք, որպես կանոն, օգտագործվում են պրոֆեսիոնալ մարզիկների կողմից։ Մենք ցանկանում էինք տեսնել, թե ի վիճակի է արդյոք այդ տեխնոլոգիան ապահովել ճիշտ եւ ավելի գործնական այլընտրանք թոքերի ֆունկցիան չափելու համար»,- ասում է Ռադբուդի համալսարանի բժիշկ Դենիզ Մանեն։
Աղբյուրը` med.news.am