ՄԱՀԱԹՄԱ ԳԱՆԴԻԻ ԿՅԱՆՔԻ 30 ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Մահաթմա Գանդիի ծնդյան օրը` հոկտեմբերի 2-ը, ամբողջ աշխարհը տոնում է որպես «Ոչ բռնության» օր: Առաջարկում ենք ծանոթանալ այս մեծ անհատի կարևորագույն սկզբունքների հետ:

  • Սկզբում քեզ անտեսում են, հետո ծիծաղում են քեզ վրա, հետո պայքարում են քո դեմ, իսկ հետո դու հաղթում ես:
  • Եթե ես չունենայի հումորի զգացում, ես ինքնասպան կլինեի շատ տարիներ առաջ:
  • «Ակն ընդ ական» սկզունքը ամբողջ աշխարհին դարձրել է կույր:
  • Աշխարհը բավականաչափ մեծ է, որպեսզի բավարարի յուրաքանչյուր մարդու պահանջները, բայց չափազանց փոքր է, որպեսզի բավարարի մարդկային ագահությունը:
  • Եթե դուք ուզում եք փոփոխություն ապագայում, դուք պետք է դառնաք այդ փոփոխությունը այսօր:
  • Ներելն առավել արիություն է, քան պատժելը: Թույլը չի կարող ներել: Ներելն ուժեղի հատկանիշ է:
  • Ամենալավ միջոցը ինքդ քեզ գտնելու համար ուրիշներին օգտակար լինելն է:
  • Ինչ էլ որ դուք անեք կյանքում, աննշան կլինի, բայց չափազանց կարևոր է, որ դուք դա անեք:
  • Ազատությունը ոչինչ չարժե, եթե այն իր մեջ չի պարունակում սխալվելու ազատություն:
  • Ես միայն մեկ բռնակալ գիտեմ, և դա իմ խղճի կամացուկ ձայնն է:
  • Ազգի մեծության և նրա բարոյական առաջընթացի մասին կարելի է դատել ըստ այն բանի, թե ինչպես է նա վերաբերվում կենդանիներին:
  • Ինձ համար միշտ գաղտնիք է եղել, թե ինչպես են մարդիկ կարողանում հարգել իրենց իրենց՝ ստորացնելով իրենց պես այլ մարդկանց:
  • Փոքր մարմինը, որի ներսում կա ամուր ոգի և հավատ սեփական առաքելության հանդեպ, կարող է փոխել պատմության ընթացքը:
  • Սերը երբեք չի պահանջում, այն միշտ տալիս է: Սերը երբեք չի բողոքում և վրեժ չի լուծում:
  • Գտիր նպատակ, և ռեսուրսները կգտնվեն:
  • Ապրելու միակ միջոցը ուրիշներին կյանք տալն է:
  • Ես ուշադրություն եմ դարձնում մարդկանց միայն լավ կողմերի վրա: Ես ինքս էլ անմեղ չեմ և ինձ իրավունք չեմ վերապահում ուշադրությունս սևեռել ուրիշների սխալների վրա:
  • Այնքան էլ իմաստուն բան չէ սեփական իմաստնության մեջ համոզված լինելը: Պետք է հիշել, որ ուժեղագույնը կարող է թուլություն դրսևորել, իսկ իմաստնագույնը կարող է սխալվել:
  • Խղճի հարցերը չեն որոշվում ձայների մեծամասնությամբ:
  • Հաղթահարեք ատելությունը սիրով, սուտը՝ ճշմարտությամբ, բռնությունը՝ համբերությամբ:
  • Այն, ինչ հնարավոր է մեկ մարդու համար, հնարավոր է նաև բոլորի համար:
  • Աստված սեր է: Դա միակ ճշմարտությունն է, որը ես ընդունում եմ: Սերը հավասարազոր է Աստծուն:
  • Ի՞նչ տարբերություն մահացածների, որբացածների ու անտուն մնացածների համար՝ ինչի համար են տեղի ունենում ավերածությունները՝ հանուն բռնապետությա՞ն, թե՞ հանուն ժողովրդավարության:
  • Իմ համոզմունքն այսպիսին է. ոչ մի մարդ չի կորցնում իր ազատությունը այլ կերպ, քան սեփական թուլության պատճառով:
  • Մարդը իր սեփական մտքերի արդյունքն է: Այն, ինչի մասին նա մտածում է, դա էլ դառնում է:
  • «Ոչը»՝ ասված խորը համոզվածությամբ, ավելի լավ է քան «այո»-ն, որն ասվել է միայն ինչ-ո մեկին ուրախացնելու կամ, որ ավելի վատ է, խնդիրներից խուսափելու համար:
  • Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել:
  • Ուժը վախի բացակայության մեջ է, այլ ոչ թե մարմնի մկանների:
  • Իրական գեղեցկությունը մարդու սրտի մաքրության մեջ է:
  • Դուք ոչնչի չեք հասնի, եթե չսկսեք որևէ բան: