Մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանը չի գործում

Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանում տեխնիկական խափանումը տեղի է ունեցել ս․թ․ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։15 րոպեին։

Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից հայտնում են, որ առաջինը խափանվել է դեպի Բաղրամյան կառամատույց ԻՋՆՈՂ շարժասանդուղքը, այնուհետ 11։24 րոպեին ՎԵՐ ԲԱՐՁՐԱՑՈՂԸ։

Տեխնիկական խափանումը պատահել է շարժասանդուղքներին սնուցող մուտքային վահանակի մեջ, ինչի պատճառով էլ 3 շարժասանդուղքներում լարում չկա։

«Այս պահին մասնագետների խումբն աշխատում է խնդիրը վերացնելու ուղղությամբ։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը։ Խափանումը վերացնելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասված է տարածած հայտարարության մեջ։

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԵրևանի մետրոպոլիտենի <<Բաղրամյան>> կայարանում տեխնիկական խափանումը տեղի է ունեցել ս․թ․ հոկտեմբերի 1-ին՝ ժամը…

Geplaatst door Երևանի Մետրոպոլիտեն op Dinsdag 1 oktober 2019