Եղանակային առումով ունենալու ենք հրաշք շաբաթ։ Ողջ շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, երկինքը կլինի լիարժեք պարզ, իսկ օդի ջերմաստիճանն այսօրվանից սկսած՝ մինչև հոկտեմբերի 3-ը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը՝ նշելով.
«Հանրապետության հովտային գոտում, այդ թվում նաև Երևանում արդեն հոկտեմբերի 3-ին օդի ջերմաստիճանը կհասնի +30 աստիճանի։ Վայելեք»