
Սեպտեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցավ <<Աշխարհի ամենամեծ գաթա 2019>> համտես-հյուրասիրությունը: Այս տարի աշխարհի ամենամեծ գաթան ունեցավ 65 մ երկարություն և կշռեց 410 կգ: <<Աշխարհի ամենամեծ գաթա>> միջոցառման նպատակն է հայկական ավանդական գաթայի ամենամյա ներկայացումն ու համտես-հյուրասիրությունը դարձնել քաղաքային ավանդույթ: <<Երևան Փրոջեքթս>> ընկերության թիմը նպատակ ունի ձևավորել գեղեցիկ ավանդույթ և ամեն տարի քաղաքամայր Երևանին՝ որպես նվեր, կազմակերպել աշխարհի ամենամեծ գաթայի համտես-հյուրասիրությունը՝ գերազանցելով իր իսկ կողմից սահմանցած նախկին ռեկորդները:

















Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի