Քսանութ տարվա աշխատանքային փորձ ունեցող բրիտանացի փոստատարին աշխատանքից ազատել են մեկ րոպե ուշացման համար, գրում է lenta.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին, սակայն այս մասին հայտնի է դարձել միայն այժմ:
Մեծ Բրիտանիայի Էշֆորդ քաղաքի բնակիչ, փոստատար Ռոբերտ Լոքյերին հանձնարարված է եղել մինչև ժամը 13:00-ն ծանրոցը հասցնել տեղական բանկերից մեկը: Տղամարդը, սակայն, տեղ հասնելուն պես, ստիպված է եղել հերթ կանգնել և դրա հետևանքով ֆինանսական հաստատության աշխատակիցը ծանրոցի ստանալը հաստատող ձևաթղթի վրա ստորագրել է ժամը 13:01-ին: Ընդ որում` թե´ բանկի աշխատակիցը, թե´ փոստատարը պնդում են, որ վերջինս տեղ է հասել առաքման վերջնաժամկետը լրանալուց 4 րոպե առաջ:
Փոստատարը բողոքարկել է իր հեռացման մասին որոշումը, սակայն դատարանի վճիռը հօգուտ գործատուի է եղել. դատարանը, պարզաբանելով վճիռը, հայտնել է, որ անցնող տարում Լոքյերը երկու անգամ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել և նախազգուշացում է ստացել, որ հաջորդ` կարգապահական ցանկացած խախտում աշխատանքից հեռացման է հանգեցնելու:
«Չեմ կարողանում հավատալ տեղի ունեցածին. ես ուղղակի աշխատել էի ուզում: Հուսով եմ` արհմիությունը կօգնի վերականգնել աշխատանքս»,- ասել է Լոքյերը:
Աղբյուրը` tert.am