Սեպտեմբերի 21-ին Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով

Աշխարհի ամենաբարձր շենքը` Բուրջ Խալիֆան առաջին անգամ է լուսավորվելու Հայաստանի ազգային դրոշի գույներով։

Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Դուբայում Հայաստանի դեսպանությունը։

https://www.facebook.com/ArmEmiratesEmbassy/photos/a.329176597202671/2357933214326989/?type=3&eid=ARAM44tYD52xVmRqnlFstuMIZQN4JZyMqbv4pbk5Pt33qVZuJOS1dGA5Tyg9mevVtqPzJeBML8G2dgji&__xts__%5B0%5D=68.ARB8OWh5-gPojBR6R87SMRlxloMnwQTIpxpucQEMiqHVWoiFOkwIpVcDxEX-p8Z-iQRm9N-Sv54DxLnj_R_dP3Ks-o7HE3eEUEAU9K8oH_ob7uGEhpwh5CgfLPY9aC_PI0Vf0AYuZ7VkAcxDX44yHADXfl2rE2PUMm2TmaU-PYl6pCyOqj5Rne_ezf7yEZPcJ2KJa5mfHCkGPJtYUz0–IC-gOCoJR7RBd6MgwB0WFCpOV8830Wpr8isSDEX2dxkbG1qDfeoonx6Vx8JWtiNOexhUwx3E94IYKIyuDb413bUOMtWbqDEUTXXB4Zpsl13YQxGhZT_oKvzaM_IGH5ukpHLTA&__tn__=EHH-R

«Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին ժամը 21:10 Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Բուրջ Խալիֆան համարվում է աշխարհի ամենաբարձր շենքը. ճարտարապետական բարձրությունը կազմում է 828 մետր։ Երկնաքերի հիմքից մինչև գագաթն ընկած հատվածում կա ճիշտ 3000 աստիճան, իսկ գագաթի ծայրին օդի ջերմաստիճանը 10°C-ով ավելի ցածր է, քան հիմքի մոտ:

Հիշեցնենք, որ այս տարվանից մեկնարկում են Անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը։ Այս տարի Անկախության տոնին նվիրված միջոցառումները կանցկացվեն Գյումրիում։


Աղբյոււրը` armeniasputnik.am