Ամեն պահի, մեծ ու փոքր առիթներով մենք խախտում ենք որոշ օրենքներ. Ժաննա Վելիցյան

Ամեն ինչից մի քի։ Բլից հարցում դերասանուհի Ժաննա Վելիցյանի հետ:

Citylife.am- Ձեր գերագույն նպատակն այս կյանքում:

Ժաննա- Նվիրատվություններ անել:

Citylife.am- Ձեզ քանի՞ տարեկան կտայիք, եթե Դուք Ձեր տարիքը չիմանայիք:

Ժաննա- 22 կամ 23

Citylife.am- Դուք անում եք այն ամենն ինչին հավատու՞մ եք, թե՞ հավատում եք այն ամենին ինչ անում եք:

Ժաննա- Հավատում եմ այն ամենին ինչ անում եմ, բայց երբեմն նաև անում եմ այն` ինչին հավատում եմ : Վերջին հաշվով նույնն են :

Citylife.am- Եթե միջինում մարդկային կյանքը տևեր 40 տարի, ի՞նչ կփոխեիք, որ այն լիարժեք ապրեիք:

Ժնաննա- Օրը կերկարացնեի 24 ժամը շա՜տ քիչ է ինձ համար: Ավելի քիչ կքնեի: Ժամանակս անարժան մարդկանց ու երևույթների վրա չէի ծախսի:

Citylife.am- Եթե Դուք պետք է փոքրիկ երեխային ընդամենը մեկ խորհուրդ տաք ամբողջ կյանքի համար, ո՞րը կլինի դա:

Ժաննա- Դժվարանում եմ պատասխանել….

Citylife.am – Դուք կխախտե՞ք օրենքը Ձեր հարազատի փրկության համար:

Ժաննա- Ամեն պահի, մեծ ու փոքր առիթներով մենք խախտում ենք որոշ օրենքներ, իսկ հարազատի փրկության համար առավել քան կխախտեմ:

Citylife.am – Ի՞նչ եք Դուք այս կյանքում անում, որով տարբերվում եք մյուսներից:

Ժաննա- Ոչինչ չեմ անում, հիմա մարդիկ ջանք ու եռանդ չեն խնայում իրենց փոխելու, ավելի լավն ու գեղեցիկը դառնալու համար: Իսկ ես ` հակառակը: Այնպիսին եմ ինչպիսին կամ… ու հենց դրանով եմ տարբերվում մյուսներից:

Citylife.am – Եթե Դուք կարողանայիք Ձեր իսկ ընկերը դառնալ, կկամենայի՞ք ունենալ Ձեզ նման ընկեր:

Ժաննա- Այո, կուզեի ունենալ ինձ նման ընկեր, որովհետև այնքան սեր, նվիրվածություն ու հոգատարություն, որ ես եմ դնում ընկերական հարաբերությունների մեջ, իհարկե կուզեմ, որ դա փոխադարձ լինի:

Citylife.am- Ո՞րն եք ընտրում, ամբողջությամբ կորցնել անցյալի հիշողությունները, թե՞ երբեք չունենալ նոր հիշողություններ:

Ժաննա- Ոչ մեկը չեմ ընտրի, անհեթեթություն է կորցնել անցյալի հիշողությունները, դրանք քոնն են, քո ապրածն են, իսկ ինչու՞ չունենալ նոր հիշողություններ: Հիշողություններից սիրուն բան՞ ))))))

Citylife.am- Արդյո՞ք կարելի է հասնել ճշմարտության առանց պայքարելու:

Ժաննա- Կարծում եմ` ոչ:

Citylife.am- Ձեր ամենամեծ վախը իրականություն դարձե՞լ է, թե ոչ:

Ժաննա- Ցավոք իմ բոլոր վախերը իրականություն են դառնում…

Citylife.am- Ո՞րն է Ձեր մանկության ամենաերջանիկ հիշողությունը, ի՞նչն է այն դարձնում այդպիսին:

Ժաննա- Երբ ես փոքր էի և դեռ ապրում էի մորաքրոջս ու տատիկիս տանը, ամեն կիրակի սրտատրոփ սպասում էի մամային ու հենց գալիս էր երջանկությանս չափ չէր լինում: Այդ ժամանակ ապրած աննկարագրելի էմոցիաներն են այն դարձնում այդպիսին:

Citylife.am- Դուք ունե՞ք այնպիսի զգացողություն, որ օրերը միանման են ու կրկնվել են մի հարյուր անգամ:

Ժաննա- Երբ կորցնում եմ ներքին խաղաղությունս, այո՛, ունենում եմ նման զգացողություն, բայց փառք Աստծո հազվադեպ է լինում:

Citylife.am- Եթե իմանայիք, որ Ձեր կյանքի վերջին օրն է, ու՞մ առաջինը հրաժեշտ կտայիք:

Ժաննա- Այն մարդկանց, ովքեր լցվել են իմ կյանք ու անմահացել սրտիս ու հոգուս մի անկյունում:

Citylife.am- Կփոխանակեի՞ք Ձեր կյանքի 10 տարին համաշխարհային գրավչության և ճանաչման հետ:

Ժաննա- Ես սիրում եմ ԻՄ կյանքը :

Citylife.am- Որքանո՞վ եք Դուք կառավարում այն ամենն, ինչ կատարվում է Ձեր կյանքում:

Ժաննա- Գրեթե կիսով չափ, գուցե մի քիչ ավել:

Citylife.am- Եթե փողի փոխարեն երջանկությունը լինի վարձատրումը, ապա ո՞ր աշխատանքը Ձեզ կհարստացնի:

Ժաննա- Երեխաների հետ աշխատանքը, օրինակ` մանկապարտեզում կամ այլ :

Citylife.am- Ամենից շատ ինչի՞ համար եք այս կյանքում շնորհակալ:

Ժաննա- Իմ լինելիության :

Citylife.am- Դուք ինքներդ Ձեզ հավատու՞մ եք:

Ժաննա- Իհարկե հավատում եմ:

Citylife.am- Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:

Ժաննա- Հարցերը շատ էին ու բազմաբովանդակ… Ոչ մի:

Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի