8 մթերք, որոնք պետք է ներառվեն 45 տարեկանից բարձր բոլոր կանանց սննդակարգում

Բժիշկները նշում են, որ 45 տարեկանից հետո կանանց օրգանիզմն ավելի քիչ կալորիայի կարիք է զգում, սակայն միևնույն ժամանակ այս տարիքում կանանց սննդակարգում պետք է ներառված լինեն նաև ավելի շատ սննդարար նյութեր, որոնք կօգնեն հեշտությամբ ընտելանալ դաշտանադադարի փուլում տեղի ունեցող փոփոխություններին և խուսափել տհաճ զգացողություններից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 8 մթերք, որոնք պետք է ներառվեն 45-ն անց յուրաքանչյուր կնոջ սննդակարգում:

Սոյա

Մասնագետները խորհուրդ են տալիս կանանց մսամթերքի ու կաթնամթերքի մի մասը փոխարինել սոյայից ստացված մթերքով: Սոյան պարունակում է ֆիտոէստրոգեններ, որոնք նման են կանանց օրգանիզմում արտադրվող էստրոգենին, ուստի սոյայի գործածությունը թույլ է տալիս կարգավորել այս կարևոր տարրի մակարդակը, որն աստիճանաբար նվազում է նախադաշտանադադային շրջանում: Բացի այդ, սոյան օգնում է նվազեցնել անոթներում վնասակար խոլեստերինի մակարդակը, ինչի շնորհիվ նվազում է սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Կաթնամթերք

Տարիքի հետ կանանց ոսկորներն ավելի փխրուն են դառնում, ուստի օստեոպորոզի զարգացումը կանխելու համար նրանց օրական առնվազն 1200 մգ կալցիում է հարկավոր: Այս կարևոր տարրի մակարդակը բարձրացնելու համար լավագույն մթերքը կաթնամթերքն է և հատկապես կաթնաշոռը, քանի որ դրանք շատ ավելի լավ են յուրացվում, քան հասարակ կաթը:

Քրքում

Հետազոտությունները ցույց են տվել, որ քրքումի պարբարաբար գործածությունն օգնում է պահպանել գլխուղեղի ակտիվությունն ու կանխել մտավոր կարողությունների վատթարացումը, ինչը հաճախ է նկատվում օրգանիզմի ծերացման հետ մեկտեղ:

Դդմի սերմեր

Տարիքի հետ կանանց մոտ բարձրանում է երկաթդեֆիցիտային անեմիայի զարգացման հավանականությունը, ուստի այս խնդրից խուսափելու համար հարկավոր է հարստացնել սննդակարգը երկաթի աղբյուր հանդիսացող մթերքով: Դդմի սերմերը կարող են հիանալի լուծում լինել, քանի որ դրանք պարունակում են ոչ միայն երկաթ, այլև A և E վիտամիններ, որոնք օգնում են պահպանել մաշկի երիտասարդությունը:

Շամպինյոն

Այս սնկերը պաշտպանում են վիտամին D-ի դեֆիցիտից, որի զարգացման հավանականությունը տարիքի հետ բարձրանում է:

Թեյ

Թեյը (և՛ սև, և՛ կանաչ) ֆլավոնոիդների հարուստ աղբյուր է, իսկ հետազոտությունները ցույց են տվել, որ այս նյութերը նվազեցնում են թոքերի քաղցկեղի՝ 50-79 տարեկան կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկի զարգացման հավանականությունը:

Սկումբրիա

Սկումբրիան պարունակում է մեծ քանակությամբ Օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք շատ կարևոր են յուրաքանչյուրի համար: Այս ճարպաթթուներով օրգանիզմը հարստացնելն օգնում է նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Բացի այդ, այս ձուկն օգնում է ստանալ վիտամին D և բարձրորակ սպիտակուց, ինչը շատ կարևոր է տարիքի հետ մկանային զանգվածի կորուստը կանխելու համար:

Խնձոր

45 տարեկանից հետո շատ կանայք չեն ստանում բավարար քանակությամբ վիտամին C, իսկ խնձորը հիանալի միրգ է այս խնդիրը լուծելու համար: Բացի այդ, այս մրգերը հարստացնում են օրգանիզմը ֆոլաթթվով (վիտամին B12) ու հակաքաղցկեղային ազդեցությամբ օժտված պոլիֆենոլներով: Խնձորի գործածությունը կանխում է փորկապությունը, իսկ սա բավական տարածված խնդիր է այդ տարիքի կանանց շրջանում:

Աղբյուրը՝ tert.am