
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան A, B, C, D խմբերի առաջին տուրի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` A խմբում «Ինտեր»-«Գալաթասարայ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց, ՊՍԺ-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ռեալ»-ի դարպասը:
B խմբում Մյունխենի «Բավարիա»-ն սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ «Ցրենա Զվեզդա»-ի նկատմամբ: «Օլիմպիակոս»-«Տոտենհեմ» խաղն ավարտվեց 2:2 հաշվով:
C խմբում Զագրեբի «Դինամո»-ն 4:0 հաշվով պարտության մատնեց «Ատալանտա»-ին, իսկ «Մանչեսթեր Սիթի»-ն «Շախտյոր»-ին հաղթեց 0:3 հաշվով:
D խմբում «Ատլետիկո»-«Յուվենտուս» հանդիպմանը գրանցվեց 2:2 հաշիվ: «Բայերն Լևերկուզեն»-ը 1:2 հաշվով զիջեց Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ին:
Թիմերի պատասխան հանդիպումները կկայանան հոկտեմբերի 1-2-ին: