Ռոնալդուն խոսել է իր ֆինանսական կարողության և կես միլիարդ դոլար ունենալու մասին

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն The Sun-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է իր ֆինանսական կարողությունների մասին, ինչպես նաև նշել, թե իրականում քանի մեքենա ունի:

«Ճի՞շտ է արդյոք, որ իմ կարողությունը կազմում է կես միլիարդ դոլար: Կարծում եմ` այո, թեև այդ թիվը մի փոքր ուռճացված է: Կարող եմ միայն ասել, որ բանկային հաշիվներում ունեմ մեծ գումարներ:

Որքա՞ն մեքենա ունեմ: Կարծես 17-ն են»,- ասել է պորտուգալացին:

Աղբյուրը` tert.am