Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է 9 մարզիկ. ԿԳՄՍՆ

Սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդի Պատտայա քաղաքում անցկացվելու է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Հայաստանն աշխարհի առաջնությունում կներկայացնի 9 մարզիկ: Այս մասին Տղամարդկանց հավաքականը հանդես է գալու հետևյալ կազմով՝ Անդրանիկ Կարապետյան (81 կգ), Հակոբ Մկրտչյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան (89 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), Գոռ Մինասյան (+109 կգ), Ռուբեն Ալեքսանյան (+109 կգ):

Կանանց պայքարում ընդգրկված են Իզաբելլա Յայլյանը (59 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ): Աշխարհի առաջնությունը վարկանիշային է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար:

Աղբյուրը` tert.am