Բրեդ Փիթը հրաժարվել է «Օսկարի» համար մղվող պայքարից

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը հայտարարել է, որ այս անգամ չի միանա «Օսկարի» համար մղվող պայքարին, թեև Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը մեծ մասսայականություն է վայելում: Այս մասին տեղեկացնում է «Известия»-ն:

Դերասանի կարծիքով` մրցանակի համար մղվող մրցապայքարը «դա միշտ անհայտություն է»: «Պատկերի վրա մեծ ուշադրությունը խանգարում է դրա ընկալման մաքրությանը և թույլ չի տալիս կենտրոնանալ ժապավենի վրա»,- ասել է նա:

Ավելի վաղ բուքմեյքերները նշել էին, որ 2020 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում հաղթողի թեկնածու է համարվում Խոակին Ֆենիքսը, որին հետևում են Թոմ Հենքսը, Տերոն Էջերթոնն ու Անտոնիո Բանդերասը:

Աղբյուրը` tert.am