Չինաստանում անտառը չհատելու համար կամուրջը կառուցել են գետի երկայնքով (լուսանկարներ)

Չինական Հուբեյ նահանգում կառուցվել է նոր կամուրջ, որն անվանում են Չինաստանում առաջին «էկոլոգիական մայրուղին»:

Հետաքրքրական է, որ 4 կմ երկարությամբ կամուրջը ձգվում է ոչ թե գետի մի ափից մյուսը, այլ անցնում է դրա երկայնքով:

Ինչպես նշում է Big Picture-ը, կամուրջն այս կերպ կառուցելը ոչ թե ինքնատիպ ինժեներական լուծում է, այլ բնությունը, մասնավորապես կանաչ տարածքները, պահպանելուն ուղղված քայլ:

Աղբյուրը մանրամասնում է, որ կամուրջը գետի երկայնքով է կառուցվել, որպեսզի շինարարական աշխատանքների պատճառով անտառահատումներ տեղի չունենան:

Ստացված արդյունքն իրոք շատ տպավորիչ է:

roadonriver01-800x507