Արթուր Ալեքսանյանը` «Ճերմակ արջը», պատրաստ է վնասվածքով պայքարել. կթույլատրե՞ն բժիշկները

Արթուր Ալեքսանյանը կողոսկրի կոտրվածք ունի, չնայած դրան նա մտադիր է գոտեմարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար։

Հունահռոմեական ոճի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը` «Ճերմակ արջը», չնայած վնասվածքին, մտադիր է այսօր պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Արթուր Ալեքսանյանի հետ։Ինչպես նախորդ գրառմանս մեջ հայտնել էի, Արթուրը ծանր վնասվածք է…

Geplaatst door Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyan op Zondag 15 september 2019

Նշենք, որ այս օրերին Նուրսուլթանում ընթանում է Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Արթուր Ալեքսանյանի հետ։ Արթուրը ծանր վնասվածք է ստացել, սակայն ինձ համար բացարձակապես զարմանալի չէ, որ մեր ըմբիշը մարտական է տրամադրված և մտադիր է գոտեմարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար»,–գրել է նա։

Հայրապետյանը հայտնել է նաև, որ վերջնական որոշումն Արթուրը կկայացնի այսօր՝ բժիշկների հետ խորհրդակցությունից հետո։

Մխիթարյանը գրել է նաև, որ իր և բոլորի անունից «Ճերմակ արջին» հայտնել է, որ մեզ համար, առաջին հերթին, կարևոր է նրա առողջությունը։

«Բացի այդ, Արթուրն արդեն վաղուց հերոսացել է մեզ համար՝ անկախ այն բանից, կգոտեմարտի, թե ոչ։ Ի վերջո, չմոռանանք նաև, որ առջևում Օլիմպիական խաղերն են։ Արթո՛ւր ջան, մենք քեզ հետ ենք, դուխով»,–գրել է Հայրապետյանը։

Հիշեցնենք`  Արթուր Ալեքսանյանը վնասվածք էր ստացել Ղազախստանում ընթացող ԱԱ-ի կիսաեզրափակչում։ Ավելի վաղ Մխիթար Հայրապետյանը հայտնել էր, որ վերջին գոտեմարտի ընթացքում Արթուրի կողն էր կոտրվել, ինչը խանգարում էր շնչելուն ու, բնականաբար, իր լավագույն որակները ցուցադրելուն:

Երեկ Ալեքսանյանը Ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ գոտեմարտում 3:1 հաշվով պարտության մատնեց վրացի ըմբիշ Գեորգի Մելիային:

Եզրափակչում Արթուրի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող, այս քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևը։ Ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը կկայանա այսօր։

Աղբյուրը` armeniasputnik.am