
Մեղեդային մաքրամաքուր, զուլալ։ Անվերջ կարելի է շարունակել նման բնութագրումները ուղղված երգչուհի Արփիին։ Մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրը երկրպագուների դատին հանձնեց «Օրորերգ» սկավառակը, որում ներառված են հայտնի և անհայտ օրորոցայիններ յուրահատուկ մեկնաբանությամբ։ Դեռ երկու տարի առաջ սկսեց աշխատել իր «Օրորերգ» ձայնակավառակի շուրջ, որի փակ շնորհանդեսը կայացավ երեկ, փոքրիկ մենագամերգով։ Երգչուհին ձայնասկավառակը ստեղծել է գործընկերների աջակցությամբ։Զգալի աշխատանք են կատարել Դեր- Հովան, «Գաթա» բենդից Գարիկ Առաքելյանը։ Ձայնասկավառակի դիզայնը մանրանկարչության տեսքով է, որի հեղինակն Արմեն Վահանյանն է:
«Ամեն դետալ մտածված է»,․ասում է երգչուհին։ «Չենք ցանկացել, որ ձայնասկավառակի վրա պատկերված լինի միայն մայրիկը՝ երեխային գրկած,այլ հայրիկը նույնպես լինի։ Այսիքն ընտանիքի դերն ենք կարևորել։ Ու այն կարծիքը ,որ օրորերգեր միայն կարող են երգել մայրիկները,մենք փորձել ենք կոտրել,քանի որ հայրիկն էլ կարող է լավ երգել։ Հետևաբար այս ամենը հաշվի առնելով երգչուհին զուգերգ է ձայնագրել զուգերգով: Արփին պատմեց,որ երբ ծնվել է առաջնեկը, քնեցնելուց միշտ միացնում էր դասական երաժշտություն։
«Բայց անընդհատ փնտրուքների մեջ էի: Փնտրում էի օրորոցային երգեր, որոնք կատարված չլինեին օպերային վոկալով: Այդ միտքը հանգիստ չէր տալիս: Ամեն անգամ ինքս ինձ խոստանում էի, որ այդ բացը պետք է լրացնեմ․․․ Հետո արդեն ծնվեց երկրորդ բալիկս: Ժամանակն անցնում էր, և այդ միտքը միևնույն է ինձ հանգիստ չէր տալիս: Ու ահա առաջարկ ստացա Բոստոնում գործող « Ամարաս» կազմակերպությունից. նրանք ցանկանում էին թողարկել օրորոցային երգերի ձայնասկավառակ՝ իմ կատարմամբ: Դե չասեմ, որ արդեն հասել էի երազանքիս իրականացմանը»
Երգչուհին ձեռնամուխ է եղել օրորոցայիններ փնտրելուն և բազմաթիվ ստեղծագործություններ գտում,ու ասում է,որ չէր պատկերացնում որ այդքան շատ օրորոցայիններ կային։
«Ես սկսեցի պեղելու գործընթաց՝ գրադարաններ, նոտաներ, հանդիպումներ մասնագետների հետ և այլն: Բուռն աշխատանքային պրոցես ու մեկը մեկից այնքան սիրուն երգեր հայտնաբերեցինք, որ արդեն չգիտեիք , որն ընդգրկենք ձայնասկավառակում, որը՝ ոչ: Անգամ մտածում եմ երկրորդ ձայնասկավառակի մասին, քանի որ մեկը մյուսից գեղեցիկ ու մեղեդային երգեր են» :
Ձայնասկավառակում մոտ 14 երգ է ընդգրկված, բայց կան երգեր, որոնք եղել են նախորդ՝ «Գանձեր» ձայնասկավառակում։ Այստեղ պարզապես նոր շունչ են հաղորդել, քանի որ այդ երգերը նախապատմություն ունեն:
«Աղջիկս, քնելուց առաջ միշտ ասում էր՝ մա՜մ, միացրո՛ւ «Արորն ու տատրակը», որ քնեմ: Դուք չեք պատկերացնի իմ ուրախությունը: Հասկացա, որ Կոմիտասի այդ հրաշալի երգն էլ պետք է լինի այս ձայնասկավառկում»: Եվ շատ մայրիկներից նամակներ էի ստանումոր իրենց
երեխան քնում է հենց «Մախմուր աղջիկ» երգի տակ: Հասկացա, որ այդ երգը հանգստացնելու, հոգին ու տրամադրությունը խաղաղեցնելու ուժ ունի, հետևաբար որոշեցի, որ այդ երգը նույնպես կընդգրկվի, բայց դաշնամուրային տարբերակով»,–ասաց Արփին։
Ու թերևս այն ձայնասկավառակում ընդգրկված երգերի մեկի բացահայտումը։ Հերթական
օրորոցային երգի նոտաներն ուսումնասիրումնասիրելուց ու պարզվում է , որ «Արի իմ սոխակ»,հայտնի բառերի հիման վրա Ալեքսանդր Սպենդիարյանը բոլորովին այլ երաժշտություն է գրել:
Ձայնասկավառակում ընդգրկված է նաև մեկ երգ ,որի հեղինակը Արփին է։
«Դա ծնվեց մի օր բալիկիս քնեցնելու ժամանակ: Այն ոչ թե օրորոցային է, այլ քնին պատրաստող: Ասենք երեխային օրորոցի մեջ ես դնում, բայց նա միանգամից չի քնում չէ, մի քիչ ոտիկներն է շարժում, թաթիկները, ապա՝ աստիճանաբար տրամադրվում քնելու: Սա քուն բերող երգ է, կոչվում է <<Շը՜շշշ – Նա՛ն>>:
Շնորհանդեսի տրամադրությունները արդեն լուսանկարների ու տեսանյութերի միջոց։









Աղբյուրը՝ https://tv9.am