Անջելինա Ջոլին սովորում է մարտարվեստ

Ամերիկացի հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին իր երկվորյակ երեխաների՝ Նոքսի և Վիվիենի հետ սկսել է սովորել մարարվեստ։  Այդ պատրաստումը կօգնի նրան Marvel-ի չինացի ռեժիսոր Խլոյ Չժաոյի «Հավերժականներ»  ֆիլմում սուպերհերոսուհու դերի մարմնավորման ժամանակ։

«Այժմ անհրաժեշտ է, որ ես շատ մարզվեմ Թենի համար։ Նա այնքան դրական և ակտիվ է»,- kulturomania.ru –ի հաղորդմամբ՝ ասել է դերասանուհին լրագրողներին։

«Հավերժականները» պատմում է   գերմարդկանց ռասայի մասին, որը պետք է պաշտպանի Երկիրն  այլմոլորակայինների սպառնալիքներից։ Մարտաֆիլմի պրեմիերան  նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 4-ին։

Աղբյուր` Panorama.am