
Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին հրաժարական է տվել, հայտնում է բոսնիացիների ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Ես զրուցել եմ բոլորի հետ և հեռանում եմ: Հաջորդ մարզիչը կհասցնի թիմին պատրաստել Ազգերի լիգային»,- ասել է Պրոսինեչկին:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի հավաքականը 4:2 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային:
Աղբյուրը` armtimes.com