Գրիգ Գեւորգյանը եւ Սոնա Եսայանն այսուհետեւ ամուսիններ են: Հումորիստի եւ պարուհու պսակադրությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Արարողության գեղեցիկ պահերը լուսանկարել է BRAVO.am-ը:
Նրանք չեն պահպանել հարսանեկան ավանդական երթուղին՝ հանդիպման վայր ընտրելով եկեղեցու բակը.«Բայց քանի որ երկուսս էլ ավանդական հայկական հարսանիքներ սիրում ենք, ավանդական մի շարք տարրեր պահպանել էինք»,- նշել է Սոնան:
Եկեղեցու ընտրության հարցում զույգը երկար չի մտածել.«Շատ ենք սիրում այս եկեղեցին, հաճախ ենք այցելում ու դեռ տարիներ առաջ էինք որոշել այստեղ պսակադրվել»:
Քավորի պարտականությունները հումորիստի վաղեմի ընկերոջն է վստահված:
Ինչ վերաբերում է հարսի զգեստին.«Այնպիսի պատկերացումներ ունեի, որն իրագործելու համար ամիսներ էին պետք: Քանի որ աշխատանքի բերումով ժամանակս շատ քիչ էր, մի այնպիսի տարբերակ ընտրեցի, որը ե՛ւ գեղեցիկ էր, ե՛ւ ինչ-որ չափով նման էր իմ պատկերացրածին»,- նշել է պարուհին:
30
Ռեստորանում զույգը ուրախ ժամանակ է անցկացրել մտերիմների շրջապատում. «Հյուրերի ցուցակում մեր շատ մտերիմ ընկերներն էին, գործընկերներն ու բարեկամները: Այն մարդկանց էինք հրավիրել, ովքեր, լավ գիտեինք, մեզ հետ հավասար ուրախանալու էին մեր առիթին»:
Պարուհին հարսի պար չի պատրաստել սիրելիի համար.«Բոլորը մտածում էին, որ տարբերվող ու ճոխ պարային բեմականացում ենք ներկայացնելու հյուրերին, բայց դարձյալ ժամանակի սղության պատճառով մենք հարսի պար, զույգի պար չէինք բեմադրել»:
Մեղրամիսը եւս կսպասի.«Երկուսս էլ աշխատանքային գերզբաղված օրակարգ ունենք եւ հարսանիքի հաջորդ օրն էլ մեզ համար աշխատանքային է լինելու: Շատ կցանկանայինք մի քանի օր տրամադրել հանգստին, բայց այս շրջանում դա անհնար է»,- եզրափակել է Սոնան:
Աղբյուրը՝ http://bravo.amhttp://