Նունե Եսայանի 50-ամյակի երեկոն և հյուրերը (Լուսանկարներ)

Սիրուշոն, Արթուր Գրիգորյանը, Աշոտ Ղազարյանը, Արսեն Գրիգորյանը, Կամո Սեյրանյանը, մշակույթի և բիզնեսի ոլորտի հայտնի դեմքեր, պարզապես երկրպագուներ և հարազատներ երեկ նշում էին Նունե Եսայանի 50-ամյակը:

Այս մասին տեղեկանում ենք kamoblog-ի ֆեյսբուքյան էջից.

«Այս տարի, ի դեպ իրենց 50-ամյակը նշում են միջազգային մի շարք կուռքեր՝ Ջեյ Լոն, Գվեն Ստեֆանին, Ջենիֆեր Էնիստոնը, Խավիեր Բարդեմը, Ջեյ Զին, Քեթրին Զետա Ջոնսը, նույնիսկ Անժելիկա Վառումը: Ծննդյան երեկոյի ամենահետաքրքիր պահերը, շքեղ տորթն ու մի հատված Նունեի ելույթից դիտեք ԿամոԲլոգում: Մի կողմից 50 թիվը ոչ մի կերպ չի տեղավորվում մարդու գլխում, մյուս կողմից էլ 50-ում նման տեսք ունենալ ու շարունակել ակտիվ գործունեությունը միայն ոգևորում է: Երևի մոտ 8-9 տարեկան էի, երբ առաջին անգամ Նունեին տեսա հեռուստացույցով: ԱՅՈ հեռուստաշոուի ընթացքում նա երգում էր ՔՍԱՆ ՏԱՐԵԿԱՆ…..շատ լավ հիշում եմ այդ հոլովակը, նա սպիտակ զգեստով էր ու այդ տարիների ամենամեծ հայտնություններից: Ամեն շաբաթ այդ հեռուստաշրագրում Նունեն սպասված հյուր էր ու երգում էր մի նոր երգ: Մի անգամ նա կատարեց Ուիթնի Հյուսթոնի All the man that I need հիթը, որից հետո ես սկսեցի լսել Հյուսթն, գտել եմ այդ հոլովակը, դիտեք: Երբ սկսեցի ինքս աշխատել այս ոլորտում, առաջին իսկ հնարավորության դեպքում հրավիրեցի նախագծերումս Նունե Եսայանին՝ վերջապես անձամբ նրա հետ ծանոթանալու համար: Այս լուսանկարը 2004 թ.-ին է արված, իմ ռադիոշոուի ընթացքում: Այս 15 տարիների ընթացքում շատ ու շատ նախագծերում հանդիպել եմ Նունեին, նկարահանել նրան, ներկա եղել մի շարք պրեմիերաների, երեկոների…ու կարող եմ ասել, որ մեր շոու-բիզնեսում կան եզակի դեմքեր, ովքեր ադեկվատ են, հարգանքով, պրոֆեսիոնալ, ու Նունեն հենց այդ քիչ թվով անձանցից մեկն է: Շնորհավորենք մեր սիրելի երգչուհու ծննդյան տոնն ու սպասենք նոր հրաշալի երգերի նրա կողմից»,- ասված է լուսանկարներին կից գրառման մեջ:

https://www.facebook.com/pg/kamo.tovmasyan/photos/?tab=album&album_id=3026759084063301